News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդասպաններ, գնացեք թուրքերին ծառայեք, ձեզ օր ու արև չեմ տալու: Այս վանկարկումների ներքո ոստիկանները ճանապարհ բացեցին  ՔՊ պատգամավորների համար դեպի ԱԺ:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, նրանց միացած քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց են՝  պատգամավորներից պահանջելով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։

«Դուրս եկեք մեր երկրից, դուք էստեղ գործ չունեք: Գնացեք թուրքերին ծառայելու, դուք գործակալներ եք, ամեն օր այստեղ եմ լինելու, օր ու արև ձեզ չեմ տալու: Չի մտնելու ԱԺ, ԱԺ-ն հայկական է ձերը չի: Ռադ եղեք մեր երկրից»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ Կարինե Այվազյանը:

Վերջինս ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանին հարցրեց, թե ինչու է վարչապետը պաշտպանում թուրքերին, գործում նրանց կողմից, ինչին վերջինս պատասխանեց. «Չի պաշտպանում: Մայրիկ ջան, մի քիչ բորբոքված եք, եթե դեմ չեք, ես ձեզ կհրավիրեմ, աշխատասենյակում կխոսենք, հիմա ուշանում եմ: Հիմա չեմ կարող, ԱԺ նիստ է»:

Նշենք, որ պատգամավորները ոտքով կամ մեքենաներով մոտենում են Դեմիրճյան փողոցին, որտեղ ոստիկանները պատ են կազմել և փակել փողոցը: Ոստիկանները բացում են շղթան, մեքենաները մտնում են, որից վերականգնում են պատը՝ թույլ չտալով քաղաքացիներին առաջանալ դեպի Դեմիրճյան փողոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ