News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետք է ստեղծել ռազմական ժողովրդական խորհուրդ, որը կհամագործակցի միայն ՊՆ-ի եւ տեղական կառավարման մարմինների հետ, խորհուրդը կհամակարգի տարերային կերպով ձեւավորվող ինքնապաշտպանական ջոկատները, նաեւ երկրում կարգ ու կանոնի պահպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ցավոք հիմա Հայաստանում չեմ։ Եթե լինեի, ապա երեկ բարձրախոսով հետեւյալ առաջարկը կանեի։

- Պետք է ստեղծել ռազմական ժողովրդական խորհուրդ, որը կհամագործակցի միայն ՊՆ-ի եւ տեղական կառավարման մարմինների հետ։

- Ռազմական խորհուրդը կհամակարգի տարերային կերպով ձեւավորվող ինքնապաշտպանական ջոկատները, նաեւ երկրում կարգ ու կանոնի պահպանությունը։

Դրանից բացի այլ անելիք հիմա չկա։

Ու վերջ, դրանով այս կառավարության իշխանությունը կկարողանաք համարել վերջացած։

Նման մարմնի լեգիտիմության հիմքը գործող կառավարության անկարողությունն է։

Մեթոդոլոգիայի մասով - սխալ է որեւէ մեկից բան պահանջելը, հատկապես ոչնչի չընդունակ կառավարությունից, թեկուզ հրաժարականի պահով, դրան էլ ընդունակ չեն։ Հրաժարականը դե ֆակտո պետք է կայանա, դե Յուրեն ընդամենը փաստի արձանագրումն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ