News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2021թ. ապրիլի 24-ին Թուրքիայից 1,5 մլն հայերի սպանությունը եւ արտաքսումը Ցեղասպանություն ճանաչելու նախագահ Ջո Բայդենի որոշումը երկար սպասված էր։ Բայց 48 ժամ հետո պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նվեր մատուցեց թուրք եղբայրներին Ադրբեջանում՝ հրաժարվելով ազատության աջակցության մասին օրենքի 907 հոդվածից, որն արգելում էր ուղիղ օգնությունն ադրբեջանական կառավարությանը հայերի դեմ նրա ագրեսիայի պատճառով, գրել է Դեւիդ Ֆիլիպսը National Interest-ի իր հոդվածում։

«Բայդենը եւ Բլինքենը պետք է բոլորից լավ իմանային, որ հանդարտեցումը չի աշխատում։

Թուրքիան եւ Ադրբեջանը հերթական անգամ չհրահրված հարձակում ձեռնարկեցին Հայաստանի դեմ։ The New York Times-ը նշել է. «Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի եւ հարակից շրջանների պատճառով զգալի չափով սառեցված հակամարտության 30 տարիների ընթացքում Ադրբեջանը հարձակվեց հայկական ՀՕՊ համակարգերի եւ հրետանու դեմ, որոնք գտնվում էին Հայաստանի տարածքում»։ Տեղեկացվեց  Հայաստանի ներսում ուժեղ հրետակոծության մասին՝ ուղղված բնակելի տների եւ ենթակառուցվածքի դեմ, չնայած Թուրքիան եւ Ադրբեջանը հերքում են եւ փորձում մեղքը բարդել հակառակ կողմի վրա։

Այս վարքագիծը նոր չէ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի համար, որը սկսել է տրանսսահմանային գործողություններ նախկին օսմանյան տարածքներում թուրքական ազդեցության գոտիներ ստեղծելու ուղղությամբ։ Էրդողանը հետեւում է նեոօսմանյան օրակարգի՝ թիրախ ունենալվ քրդերին Սիրիայում եւ Իրաքում՝ զորքեր ուղարկելով Լիբիա եւ արեւելյան Միջերկրածով եւ Ադրբեջանն օգտագործելով որպես խամաճիկ հայերի էթնիկ զտումների համար Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանը թյուրքական երկիր է, որը հավատարիմ է իր «ավագ եղբայր» Թուրքիային։ 2020թ. Ադրբեջանը հարձակվեց  Լեռնային Ղարաբաղի վրա (հայերեն՝ Արցախ) եւ հանցագործություններ կատարեց, այդ թվում դաժան վերաբերմունք ռազմագերիների հանդեպ՝ խախտելով Ժնեւի կոնվենցիան, ինչպես նաեւ մշակութային ցեղասպանություն՝ ուղղված հայկական եկեղեցիների եւ սրբապատկերների դեմ։

Միջազգային հանրությունը Ռուսաստանին փոխանցեց խաղաղապահ գործողությունը եւ դրանով իսկ խափանեց հենց խաղաղության հեռանկարները։ Ամերկայի չմիջամտելու մոտեցումը նույնպես խափանում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի գործունեությունը, որին հանձնարարված է միջնորդություն կատարել հակամարտությունում։ Ֆիլիպ Ռիքեի՝ փորձառու դիվանագետի վերջերս կատարված նշանակումը Մինսկի խմբի համանախագհի պաշտոնում լավ քայլ է, որը կարող է աշխուժացնել միջազգային միջնորդությունը։

ԱՄՆ-ը քննադատել է Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը, բայց խոսքերը քիչ բան են նշանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար։

Ալիեւը կարծում է, որ Թուրքիայի եւ թուրքական զենքի աջակցությամբ կարող է առանց հետեւանքների գրոհել հայերի դեմ։

ԱՄՆ-ը փաստորեն պարգեւատրել է Ադրբեջանին ագրեսիայի համար։ Արեւմուտքը դիմել է Ադրբեջանին, Վենեսուելային եւ Իրանին, որպեսզի լրացնի էներգակիրների մատակարարումների բացը «Հյուսիսային հոսք» խողովակաշարը փակելու Ռուսաստանի որոշման պատճառով։ Ուկրաինան Բայդենի գլխավոր գերակայությունն է՝ առաջ անցնելով բոլոր խնդիրներից, ներառյալ մարդու իրավունքները։

Ադրբեջանը պետք է գին վճարի միջազգային իրավունքը խախտելով ինքնշխան պետության վրա հարձակման համար։ Բայդենի վարչակազմը կարող է գրավել Ալիեւի ուշադրությունը՝ չեղակելով 907 հոդվածը։

Երկկուսակցական օրինագիծը, որը ներկայացրել են կոնգրեսական Ադամ Շիֆը (D-CA) եւ հայկական  հարցերով Կոնգրեսի խումբը, դատապարտում է Ադրբեջանի չհրահրված հարձակումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա եւ կոչ է անում «անհապաղ եւ անպայման դադարեցնել կրակը»։ Նա նաեւ պահանջում է  դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին, որի ագրեսիան Կովկասում հայերի բազմադարյա քրիստոնեական ներկայությունը ոչնչացնելու փորձ է։ Խոսնակ Նենսի Փելոսին այս հանգստյան օրերին կմեկնի Հայաստան, որպեսզի հայտնի իր աջակցությունը։

Օբյեկտիվ դիտորդները տարածաշրջանում մոլորեցվել են Բայդենի վարչակազմի ոչ միանշանակ հայտարարություններից Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին։ Անկասկած, հայկական ծագում ունեցող ամերիկացիները կարտահայտեն իրենց դժգոհությունը միջանկյալ ընտրությունների ժամանակ, եթե Բայդենը շոշափելի քայլեր չձեռնակի՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի։

Հուսալի պատասխանն սկսվում է 907 բաժնից հաժարվելու չեղարկումից  եւ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ օգնության եւ ներկայության ավելացումից՝ պաշտպանելու համար դեմոկրատական Հայաստանը։ Ուկրաինայի պաշտպանության նման՝ Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի թուրքերի ագրեսիան ինքնիշխան պետության եւ ռազմավարական գործընկերոջ դեմ կանխելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ