News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարդենիսի Սոթք գյուղում արդեն հինգերորդ օրն է՝ էլեկտրաէներգիա չկա: Սեպտեմբերի 13-ի գիշերը վնասվել են ոչ միայն էլեկտրաէներգիայի հաղորդալարերը, այլեւ գազատարը: Մալուխների վերականգնողական աշխատանքները սկսվել են, գազատարի վերանորոգումը դեռ չի սկսվել:

Սոթքը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետեւանքով ամենից շատ վնաս կրած բնակավայրն է Գեղարքունիքի մարզում։ Այստեղ բազմաթիվ տներ են մասնակիորեն ավերվել, դրանք այժմ ապրելու համար պիտանի չեն: Այս տների բնակիչները ժամանակավորապես բնակվում են իրենց ծանոթ-բարեկամների տներում՝ այլ գյուղերում: Կանայք եւ երեխաները ռազմական գործողությունների պատճառով տարհանվել են, քչերն են, որ հրադադար հաստատելուց հետո վերադարձել են գյուղ։

Սոթքում դպրոցը, մանկապարտեզը, խանութները դեռ չեն աշխատում: Դպրոցի շենքը վնասվել է հրետակոծության հետեւանքվ: Չնայած գյուղի հրետակոծումն արդեն երեք օր է դադարել է, բնակիչները դեռ անորոշության մեջ են, միայն առավոտյան գնում են գյուղ, անասուններին կերակրում, երեկոյան հեռանում:

Այսօր մեր նկարահանող խումբը եղել է Սոթքում, զրուցել բնակիչների հետ, նաեւ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ:

Ֆոտոռեպորտաժը Սոթքից՝ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ