News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է պայմանագրի չորրորդ կետով եւ այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից չի ստացվել ադեկվատ աջակցություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսինն են մեր սպասելիքները ՀԱՊԿ-ից, երբ հարձակում է տեղի ունենում մեր ինքնիշխան տարածքի վրա եւ ներխուժում՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահման: Առաջին հերթին՝ ագրեսիայի ֆիքսում: Երկրորդ՝ դատապարտում, երրորդ՝ ագրեսիայի հետեւանքների վերացում, չորրորդ՝ պահանջի չվերաբերման դեպքում կոնկրետ գործողություններ: Ցավոք, մենք չենք կարող արձանագրել, որ մեր ակնկալիքներն այս պահի դրությամբ արդարացված են: Պետք է հասկանալ՝ դրանք արդարանալու են, թե՝ ոչ, եւ ըստ դրա անել հետեւություններ: Մենք ունենք օրինակ, երբ իրավիճակի ֆիքսումը եւ արձանգանքը տեղի ունեցավ մի քանի ժամվա ընթացքում՝ Ղազախստանում տարվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին է խոսքը»,- ասաց Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում ՀԱՊԿ-ի արձագանքը Հայաստանի դիմումին ոչ պատշաճ էր համարել նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մասնավորապես, նա ասել էր, որ երբ ՀԱՊԿ–ն Ղազախստան զորք ուղարկեց, դրանով վերջապես գործարկվեցին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման մեխանիզմները, սակայն հիմա՝ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պարագայում այդ հույսն այլևս չկա։ Հակառուսական հայտարարություններով են հանդես եկել նաև իշխանական որոշ պատգամավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ