News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ մեծանում է խզումը ՄԱԿ-ի եւ աշխարհի աճող բազմազանության միջեւ, կազմակերպությունը կորցնում է անաչառ հարթակի բնույթը։

Նախարարն այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի անդամ պետությունների իր բոլոր գործընկերներին ուղղված նամակ-դիմումում, որում ներկայացրել է մոտեցումները ՄԱԿ-ի գործառնության կարեւոր հարցերի եւ կազմակերպության բարեփոխման ուղիների մասին։

«Բելառուսը, ինչպես եւ շատ այլ երկրներ, ստիպված է փաստել ներկա ՄԱԿ-ի եւ աշխարհի արագ աճող բազմազանության միջեւ մեծացող խզման մասին։ Եվ եթե խաղաղության եւ անվտանգության աջակցման հարցերում ՄԱԿ-ի էությունն ու դերը նրա ինստիտուցիոնալ կառուցվածքի պատանդն են՝ մարմնավորված Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքով, ապա այլ ոլորտներում, որոնք կապված չեն անվտանգության հետ, արդյունավետ միջազգային համագործակցության  կազմակերպմանը խանգարում են նաեւ որոշ այլ գործոններ»,- նշվել է նամակում։

Մակեյի կարծիքով՝ «այդ գործոններից գլխավորն այն է, որ կազմակերպությունը կորցրել է չեզոք, անաչառ հարթակի բնույթն իրավահավասար անդամների միջազգային համագործակցության ապահովման համար»։

Նա հայտարարել է, որ  «ՄԱԿ-ը դարձել է արդի համաշխարհային պատմությունում  միաբեւեռ պահի զոհը։ «Չեզոքության կորուստն ամրագրված է... ՄԱԿ-ի գործունեության ճնշող կախվածությամբ դոնոր միջոցներից, որոնք տրամադրվում են զարգացած երկրների կողմից, կազմակերպությունում այդ երկրների քաղաքացիների գերակշռմամբ քաղաքական եւ ֆինանսական կարեւոր պաշտոններում։ Այս երկու գործոնները կանխորոշում են դոնոր երկրների շահերի գերակշռությունը ՄԱԿ-ի ցանկացած որոշում ընդունելիս»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի այս միակողմանիությունն էլ հենց կազմակերպության սահմանափակվածության հիմքն է նրա բոլոր անդամների խնդիրներին անաչառ եւ օբյեկտիվ արձագանքման հնարավորության առումով։

Նախարարն ավելացրել է, որ ՄԱԿ-ի շատ փաստաթղթեր մշակվում են երկրների փոքրամասնության կողմից, դրանցից շատերում փորձագիտական պոտենցիալի բացակայության պատճառով։

«ՄԱԿ-ի շատ որոշումներ ընդունվում են քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ, իսկ շատերը՝ փոքրամասնությամբ, շնորհիվ ընթացակարգի կանոնների անկատարության։ Այդ փաստաթղթերը չեն արտացոլում բոլոր շահագրգիռ կողմերի ընդհանուր հայտարարը, երբեմն էլ ուղղակի հակասում են դրանցից ոմանց շահերին»,- նշել է նա։ Հենց դրա համար էլ ՄԱԿ-ի կանոնադրության նման ակնհայտ խախտումները, ինչպես, օրինակ, տնտեսական պատժամիջոցները, ընդունված առանց Անվտանգության խորհրդի մանդատի, մնում են կազմակերպության որոշումներից դուրս եւ առանց նրա դատապարտման, ընդգծել է Մակեյը։ Այս առնչությամբ նա զարմանալի չի համարել, որ ՄԱԿ-ի բանաձեւերի եւ այլ որոշումների մի հսկայական քանակություն երբեք չի կատարվում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերաբերյալ Մակեյը նշել է, որ «Բելառուսը անկեղծորեն հավատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերին՝ Երկիր մոլորակի վրա խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում, եւ մտադիր է ամեն կերպ աջակցել այդ դերի ամրապնդման ջանքերին»։ Միեւնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «որոշումները, որոնք չեն համապատասխանում նրա մշտական անդամների շահերին, խորհրդում պարզապես չեն ընդունվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ