News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ  Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի:

Ողջունելով խորհրդարանական պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի թագավորությանը Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշեց, որ այդ ամենի արդյունքում հայ ժողովուրդն ունի տարածքային ու մարդկային կորուստներ, տեղահանված բնակչություն և մինչ օրս Ադրբեջանում պահվող գերիներ։

Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Հայոց Հովվապետը  կարևորեց  միջազգային հանրության և բարեկամ երկրների հստակ դիրքորոշումը, որի արդյունքում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական շարունակվող ագրեսիան և ծավալապաշտական քաղաքականությունը։

Իր հերթին պարոն Մարկ Դեմեսմեկերը նկատեց, որ Հայաստանն ու Բելգիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարեկամությունը։ Պարոն Դեմեսմեկերն իր մտահոգություններն արտահայտեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաստատելով, որ Բելգիան նույնպես միջոցներ է ձեռնարկում  խաղաղության և կայունության հաստատման համար։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների փոխգործակցությանը՝ ուղղված խաղաղության հաստատմանը և հումանիտար ծրագրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ