News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ԱՄԷ-ից հեղուկ բնական գազի ընդամենը մի խմբաքանակ է ստացել՝ ավելի շատ մատակարարման մասին համաձայնագրով, գրում է Bloomberg-ը։

137.000 խորանարդ մետր ծավալով բեռն Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը գերմանական RWE AG կոմունալ ընկերությանը կմատակարարի մինչեւ 2023-ի սկիզ: ADNOC-ը նաեւ հուշագիր է ստորագրել հաջորդ տարի բեռնափոխադրումների խթանման համար: Հետագա ուղեւորությունը Քաթար դեռ նոր գործարքների չի հանգեցրել:

Գերմանիայի համար լրացուցիչ մատակարարումների ապահովումը չափազանց կարեւոր է։ Պաշտոնյաներն ավելի ու ավելի են մտահոգված այս ձմռանն էլեկտրաէներգիայի անջատումներով եւ ռացիոնալացմամբ, իսկ տնտեսությունը դեպի ռեցեսիա է գնում: Գործարքը, որի մասին հայտարարվեց կիրակի, ցույց է տալիս, թե որքան դժվար է լինելու երկրի համար առաջիկայում ավելի շատ գազ ստանալ։

«Մենք պետք է համոզվենք, որ հեղուկ բնական գազի համաշխարհային կոալիցիան դեպի այնպիսի կետ է շարժվում, որտեղ հնարավոր  է մեծ պահանջարկ բավարարել»,- ասել է Շոլցը Աբու Դաբիում:

Մինչ ԱՄԷ-ը, Շոլցն այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազնի հետ՝ ապագա համագործակցության եւ ջրածնի ներմուծման շուրջ բանակցությունների համար: Այս խնդիրներն ավելի կարեւոր են երկարաժամկետ անվտանգության համար, քան մշտական ​​պակասը, քանի որ ձմեռը մոտ է:

ԱՄԷ-ից հետո Շոլցը մեկնել է Կատար, որտեղ նա եւ երկրի էմիրը պետք է քննարկեին գազի եւ ջրածնի մատակարարման երկարաժամկետ պլանները։ Գերմանիան եւ Կատարն ամիսներ շարունակ քննարկում են ՀԲԳ-ի մատակարարումները, Գերմանիան ռեկորդային գներով ՀԲԳ-ի երկարաժամկետ պայմանագրեր է կնքել:

Շոլցը Կատարում կայացած հանդիպումից հետո հայտարարություն է տարածել, որում մատակարարման մասին որեւէ համաձայնագրեր չեն նշվել: Կատարի էներգետիկայի նախարարը շաբաթ հայտարարել է, որ բանակցությունները RWE-ի եւ Uniper SE-ի հետ երկարաժամկետ ՀԲԳ պայմանագրերի շուրջ շարունակվում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ