News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կոռնիձորցի Հարութը չի սիրում խոսել պատերազմի մասին. 28-ամյա սյունեցին անցել է դրա միջով և գիտի մեր երկրի անկախության իրական գինը: 44-օրյա պատերազմում՝ երիտասարդ կապիտանը դրսևորել է կամք և վճռականություն, հաղթահարել անհնարինն ու հրաշքով երկրորդ կյանք ստացել: Տրտնջալ չի սիրում, խղճահարություն առաջացնել՝ առավել ևս: Թեև անցել է բավականին բարդ վիրահատությունների միջով ու հայտնվել անվասայլակին, բայց չի կոտրվել: Պատերազմից առաջ և հետո ճամփաբաժանին բոլոր վախերը թողած երիտասարդը կամքի ուժ է դրսևորել նաև վերականգնման, նորից ոտքի կանգնելու և փոքրիկ դստեր համար հենարան լինելու հարցում: Վերականգնողական բուժում է անցնում՝ կարգուկանոն գնահատող զինվորականի նման կատարելով անհրաժեշտ վարժությունները:

Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը, սակայն, կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներին այդ հարցում աջակցելու համար, Վիվա-ՄՏՍ-ը և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն օրթեզավորման ծրագիր են իրականացնում: Հարութն այդ ծրագրի շահառուն է դարձել և իր նպատակասլացության ու ֆիզիոթերապիստների ջանքերի շնորհիվ՝ արդյունավետ տեղաշարժ  ապահովել:

«Մոտավորապես մեկ ամիս անվասայլակի վրա եմ եղել: Հետո, իմ կինեզոթերապիստը՝ Հայկը, հարցրեց կոչումս: Երբ իմացավ, որ կապիտան եմ՝ մեկ շաբաթ ժամանակ տվեց, ասելով՝ եթե ոտքի չկանգնեմ, կկոչումազրկեն ինձ: Դա ինձ ստիպեց, որ ոտքի կանգնեմ: Մի օր էլ գնացի իր մոտ ու իր աչքի առաջ թողեցի սայլակը»,- ասել է 28-ամյա կապիտան Հարութ Դավթյանը:

«Հարութին մոտիվացնելու համար կոչման պահը կիրառեցինք և դա աշխատեց: Գրեթե տասն օրում, սայլակից անցավ քայլակի: Նրա մոտ վերականգնման պրոցեսն արագ ընթացավ: Հարութը սպա է. կարգուկանոնին հետևելու վճռականությունն ու մոտիվացիան, ձգտումը շատ մեծ էին: Չնայած իր՝ ծանր վնասվածքի, լավ արդյունք կա նույնիսկ այսօր: Երբ հասնում ենք մի մակարդակի, ունենում ենք քայլք, բայց դա այն չէ. կան շտկման անհրաժեշտ դետալներ՝ մկանների թուլության պատճառով: Սկսում ենք կիրառել օրթեզ՝ քայլքը փոխելու և այն ավելի սահուն դարձնելու համար: Օրթեզը ոչ միայն հեշտացնում է Հարութի քայլքը, այլև լրացուցիչ ջանքեր չի պահանջում, էներգիա է խնայում», - ասել է Հայկ Խաչատրյանը՝ Հարութի հետ աշխատող կինեզոթերապիստներից մեկը:

Հարութի հետ դեռ աշխատելու անհրաժեշտություն կա: Սյունիքից, վերականգնողական բուժման համար ժամանակ առ ժամանակ Երևան եկող կապիտանը, «Զինվորի տանը» անհրաժեշտ կուրսեր է անցնում: Պատերազմի հետևանքներով նույն ճանապարհն անցած զինվորականներին օգտակար լինելու համար, մասնագետները ջանքեր չեն խնայում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ ժամանակակից 100 օրթեզի կիրառումից ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանորեն վերականգնման արդյունք է ակնկալվում:

Կապիտան Դավթյանը ուժեղ կամքի տեր, անկոտրում հայի փայլուն օրինակ է: Այժմ էլ առաջ է շարժվում լավատեսությամբ ու անպայման հաջողելու վճռականությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«+300 րոպե». խոսիր է՛լ ավելի շատ
Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y» և «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին ավելացնել 300 րոպե խոսելաժամանակ…
Արևային էներգիայի կիրառումը բջջային կապի ենթակառուցվածքում. Վիվա-ՄՏՍ (ֆոտո)
Արտանետումների նվազում և միջոցների տնտեսում...
Բուժական լաբորատորիա, երկու դահլիճ և ճաշարան. Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Զինվորի տունը» կընդլայնի սպասարկման ծավալը
Վիվա-ՄՏՍ-ը զգալի գումար է նվիրաբերել՝ քայլքի լաբորատորիայի, կինեզոթերապիայի և էրգոթերապիայի դահլիճների և ճաշարանի շինարարական աշխատանքներն սկսելու նպատակով...
Գնիշիկում նոր ջրընդունիչ է գործարկվել (ֆոտո)
Ջրամատակարարման համար ստեղծված ներքին ցանցերը բնական ռեսուրսներից խնայողաբար օգտվելու հնարավորություն են տալիս...
Բացառիկ հնարավորություն՝ միացի՛ր «Y»-ին՝ առաջին 30 օրվա համար վճարելով 1800 դրամ
10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո...
Շարունակվող գործընկերություն՝ արդարացված արդյունքով (ֆոտո)
Շուրջ երկու տասնամյակ իրականացված հետևողական ու նվիրված աշխատանքը ցանկալի արդյունք է տվել…
Ամենաշատ