News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Աստղային պատերազմներ» ֆիլմի ստեղծող, սցենարիստ եւ կինոպրոդյուսեր Ջորջ Լուկասը պատմողական արվեստին նվիրված թանգարան կբացի, գրում է Techcult-ը։

Թանգարանի մասին առաջին անգամ ազդարարվել է 2014 թվականին եւ անմիջապես ուշադրություն է գրավել է, սակայն այս նախագծի ճակատագիրը հեշտ չի եղել։ Այն մի քանի անգամ վերանայվել է՝ գործարկման ամսաթիվը եւ վայրը փոխվել են: Ի սկզբանե նախատեսված էր այն կառուցել Չիկագոյում, սակայն այժմ թանգարանի պատերը կառուցվում են Լոս Անջելեսում, իսկ այցելուների համար այն իր դռները կբացի 2025 թվականին։

Շատերը կարծում են, որ թանգարանը պետք է «տիեզերանավ» հիշեցնի, սակայն ճարտարապետները հիմք են ընդունել շրջակա բնապատկերը։ Շենքը որոշակիորեն կբարձրանա գետնից, իսկ ներսում այցելուները կվայելեն փարթամ կանաչը: Ընդհանուր 30 000 ք/մ մակերեսով եւ 5 հարկ բարձրությամբ շինությունը կառաջարկի ոչ միայն ցուցահանդեսային պատկերասրահներ եւ դահլիճներ, այլեւ ուսումնական եւ հանգստի սենյակներ, ռեստորաններ եւ խանութներ։

Թանգարանի մոտ կտնկվի 200 ծառ, իսկ ընդհանուր դիզայնը կլրացնեն կախովի այգին, հետիոտնային կամուրջը եւ ամֆիթատրոնը։ Սպասարկման ծախսերը նվազեցնելու համար նախատեսվում է օգտագործել արեւային մարտկոցներ եւ անձրեւաջրերի հավաքման համակարգ: Ներսում կտեղադրվի արտեֆակտների եզակի հավաքածու։ Դրա արժեքը գնահատվում է 400 մլն դոլար։ Ցուցանմուշների թվում կարելի է տեսնել ինչպես հնագույն կերամիկական իրեր, այնպես էլ ժամանակակից կոմիքսներ եւ նույնիսկ նյութականացված տեսարաններ պաշտամունքային ֆիլմերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ