News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսությունն արդեն չափավոր դանդաղել է, բայց լուրջ ռեցեսիայի շանսերն ավելանում են, եւ դա եկող տարի արժեթղթերի համար նվազման ռիսկեր կստեղծի, նշել են Ned Davis Research-ում։

Հետազոտական ընկերության վերլուծաբանները գրել են, որ Գլոբալ ռեցեսիայի հավանականության իրենց մոդելը ներկայում կազմում է 98,1 տոկոս, ինչը լուրջ ահազանգ է։ Նման բարձր ցուցանիշները եղել են 2020թ. համավարակային անկման եւ 2008-2009թ. ֆինանսական մեծ ճգնաժամի ժամանակ։

Բայց Ուկրաինայում ռուսական պատերազմի աշխարհաքաղաքական հետեւանքներից առաջ Ned Davis-ի Գլոբալ ռեցեսիայի հավանականության մոդելը արդեն բարձր ռիսկի գոտում էր՝ մատնանշելով տարեվերջին արժեթղթերի անկման վաղ մակրոտնտեսական ցուցիչի մասին։

Ցուցիչները մատնանշում են 2023թ. լուրջ ռեցեսիայի աճող հնարավորության մասին, բայց «ելնելով պատմական նորմերից՝ չափավոր գլոբալ դանդաղումն արդեն հաշվի է առնվել այս տարվա ակտիվների մեծ մասի գներում, իսկ լուրջ գլոբալ ռեցեսիան՝ ոչ»։

Ned Davis Research-ը ահազանգել է եւս մեկ անկման մասին՝ ՏՀԶԿ-ի առաջանցիկ ցուցիչը, որն անցած ամիս ընկել է 98,7-ի եւ մնում է իր երկարաժամկետ միջին մեծությունից՝ 100-ից ավելի ցածր։

Ինչպես եւ Գլոբալ ռեցեսիայի  հավանականության մոդելի դեպքում, այդ ցուցիչի այսպիսի ցածր մակարդակ եղել է միայն 2020-ին, 2008-2009-ին, ինչպես նաեւ 2000-ականների սկզբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ