News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունգարիան չի կարող հավանություն տալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ութերորդ փաթեթին, եթե այն ներառի էներգետիկ պատժամիջոցներ, ասել է երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը, տեղեկացրել է Reuters-ը։

Եվրահանձնաժողովն առաջարկել է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, ներառյալ առեւտրային սահմանափակումների խստացումը, ավելի մեծ թվով մարդկանց սեւ ցուցակներ մտցնելը եւ նավթի գների սահմանափակումը երրորդ երկրների համար։

Բայց ԵՄ պետությունները պետք է միասնական լինեն պատժամիջոցներ մտցնելու համար։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է հանդես եկել պատժամիջոցներին՝ ասելով, որ դրանք «հակառակ արդյունք» են տվել՝ բարձրացնելով էներգակիրների գները եւ հարված հասցնելով եվրոպական տնտեսությանը։

«Հունգարիան արդեն շատ բան է արել եվրոպական միասնության պահպանման համար, բայց եթե փաթեթում ներառվեն էներգետիկ պատժամիջոցներ, ապա մենք հավանություն չենք տա դրանց»,- ճեպազրույցում ասել է Գերգեյ Գուլյաշը։ «Մենք սպասում ենք պատժամիջոցների վերջնական, լրիվ ցուցակին, եւ այդ ժամանակ կկարողանանք պայմանավորվել դրա մասին։ Հունգարիան չի կարող հավանություն տալ էներգետիկ պատժամիջոցներին»։

Հունգարիայի կառավարությունը բանակցություններ է վարում նաեւ Եվրոպական հանձնաժողովի հետ, որպեսզի միլիարդավոր եվրոներ ստանա ԵՄ-ի հիմնադրամներից, որոնք արգելափակված են օրենքի գերակայության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Գուլյաշն ասել է, որ սպասում է գործարքների ստորագրմանը, քանի որ Բուդապեշտը պատրաստ է կատարել Եվրահանձնաժողովի առջեւ ստանձնած իր պարտավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ