News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ լարված է սահմանին եւ այդ լարվածությունն այս պահի դրությամբ, կարելի է ասել, կայուն պահպանվում է: Այդ առումով, հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի ագրեսիվ եւ ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչու հենց այս փուլում եղավ սեպտեմբերի 13-ի էսկալացիան, վարչապետը պատասխանեց. «Հենց օրվա վերաբերյալ դժվար կլինի կռահումներ անել, բայց ժամանակաշրջանի առումով, կարծում եմ՝ էական է, որ ըստ էության, միջազգային ամբողջ ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այս առումով հատկանշական է 44-օրյա պատերազմի շրջանը, երբ կենտրոնացած էին համավարակի վրա եւ դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա նույն  վիճակն է այսօր, երբ Ուկրաինայի շուրջ իրավիճակի բերումով նաեւ երկրները առաջիկա ձմռան նախապատրաստության առումով կենտրոնացած են այդ խնդիրների վրա եւ գուցե էներգետիկ բաղադրիչի կարեւորության ավելացումը ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դառնում են ավելի ագրեսիվ»:

Անդրադառնալով նրան, որ զոհերի ցուցակ դեռ չի հրապարակվել, Փաշինյանն ասաց. «44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով մենք եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների, նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է եւ անունները հրապարակվում են այնտեղ: 44-օրյայի զոհերի անունները եւս այնտեղ են հրապարակվել: Այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը, բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա: Բնականաբար, ընտանիքները տեղեկացված են: Նաեւ հաշվի առնենք, որ կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն: Նախկին փորձը հաշվի առնելով, մենք գիտենք, որ դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել: Նույնիսկ եղել է դեպք, երբ վիզուալ բարեկամները ճանաչել են, բայց ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել: Նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա ինստիտուցիոնալ գործող մեխանիզմ եւ այդ մեխանիզմը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,-ասաց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ