News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

UNCTAD-ը նախազգուշացրել է դրամավարկային քաղաքականության հետեւանքով գլոբալ ռեցեսիայի ռիսկի մասին, որը հատկապես ծանր հետեւանքներ կունենա զարգացող երկրների համար, հայտնում է Reuters-ը։

«Դրամավարկային քաղաքականության չափից ավելի խստացումը որոշ երկրների համար կարող է հանգեցնել լճացման եւ տնտեսական անկայունության», ասվում է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) հայտարարության մեջ։

«Հավատը, որ նրանք (կենտրոնական բանկերը) կարող են իջեցնել գները՝ հենվելով ավելի բարձր տոկոսադրույքների վրա՝ առանց ռեցեսիայի առաջացման, անզգույշ խաղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զեկույցում ասվում է, որ ավելի բարձր տոկոսադրույքները, ներառյալ ԱՄՆ Դաշնային պահուստի տոկոսադրույքի աճը, ավելի լուրջ ազդեցություն կունենան զարգացող տնտեսությունների վրա, որոնք արդեն ունեն մասնավոր եւ պետական պարտքի բարձր մակարդակ: «Զարգացող երկրներում հսկայական պարտքային ճգնաժամի հավանականությունը շատ իրական է»,- ասվում է զեկույցում, որը վերնագրված է «Զարգացման հեռանկարները պառակտված աշխարհում»:

Ընդհանուր առմամբ, UNCTAD-ը վերանայել է 2022 թվականի աճի իր կանխատեսումը 2,6%-ից մինչեւ 2,5%: 2023 թվականին սպասվում է 2,2% աճ։

Արժույթի միջազգային հիմնադրամը նաեւ նախազգուշացրել է անցյալ ամիս, որ որոշ երկրներ կարող են բախվել ռեցեսիայի հաջորդ տարի եւ վերանայել է աճի իրենց կանխատեսումը դեպի նվազում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ