News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Լոս Անջելեսում է գտնվում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ: Նրանցից Մոնիկա Ռոդրիգեզը իր ելույթում անդրադարձել է Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակին: Իր խոսքում մասնավորապես ասել է.

«Շնորհակալ եմ տիկին նախագահ, շնորհակալ եմ արտաքին գործերի նախարար պարոն Բաբայան, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ ու դաշնակիցներ, այսօր այստեղ ներկա գտնվելու համար։ Այս Խորհուրդը, ինչպես նշել է պարոն Կրիկորյանը, եղել է Հայաստանի և Արցախի Հանրապետության ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը ոչ միայն երկու տարի առաջ տեղի ունեցած ագրեսիայի ընթացքում, այլև մշտապես իր համերաշխությունն է հայտնել, քանի որ կարծում ենք, որ այս գործողությունները էլ ավելի են մորմոքել դեռևս ցեղասպանությունից մնացած բաց վերքերը։

Իմ ղեկավարած շրջանը մարդասիրական օգնության հավաքագրում ու արշավ էր կազմակերպել, և հարյուրավոր բնակիչներ արձագանքել էին ու ագրեսիայի պահին Արցախի մեր ընկերներին և դաշնակիցներին անհրաժեշտ միջոցներ տրամադրել՝ անվասայլակներ, հագուստ, վերմակներ։

Մենք այդ իրերը հավաքելու կենտրոնն էինք այստեղ՝ Լոս Անջելես քաղաքում, և իմ շրջանում, և աջակցության այդ դրսևորումը շարունակական կլինի ոչ միայն իմ շրջանում, այլև ամբողջ Լոս Անջելեսում:

Եվ այսպես, մենք կանգնած ենք այստեղ՝ ի նշան համերաշխության բոլորիդ հետ և առաջվա պես ձգտում ենք այնպես անել, որ ձեր ձայնը լսելի լինի, և ձեզ շարունակեն տեսնել։

Շնորհակալ ենք այսօր այստեղ ձեր ներկայության համար։ Ցանկանում ենք ձեզ բոլորիդ ահռելի ուժ, բազում օրհնություններ, որոնց արժանի է Հայաստանի և Արցախի ժողովուրդը։

Շնորհակալություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ