News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական զինուժի հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հակոբ Էյլենջյանը։

19–ամյա Հակոբը Երեւանի Նոր Արեշ թաղամասից էր։ Նա սովորել էր Երեւանի թեթեւ արդյունաբերական քոլեջում։ Հակոբն ապագա ծրագրավորող էր։

«Հակոբը կարող էր բանակ զորակոչվել ուսումն ավարտելուց հետո, սակայն նախորդ տարվա հունվարին դիմում գրեց ու կամավոր զորակոչվեց բանակ։ Շատ էր ցանկանում մասնագիտանալ իր աշխատանքում, վերադառնալուց հետո անպայման շարունակելու էր ուսումը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբի քույրը։

Հակոբը զբաղվել էր ըմբշամարտով։ Տիրապետում էր կաշվեգործության։

«Հակոբը խելացի, համեստ, դաստիարակված տղա էր։ Իրեն սիրում էին բոլոր ուսուցիչները։ Տաղանդավոր երեխա էր, դպրոցական տարիներին՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ընթացքում, ինքը մեր փողոցում իր սեփական փոքրիկ տաղավարն ուներ, որտեղ իր ձեռագործ իրերն էին ցուցադրվում»,- նշեց Հակոբի դասղեկը՝ Գոհար Համբարձումյանը։

Հակոբը ծառայում էր Գորիսում։ Նա պետք է զորացրվեր 2023 թվական փետրվարին։ Ընտանիքի փոքր զավակն էր, ուներ իրենից մեծ քույր։

Հակոբը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մղված մարտերում՝ դիպուկահարի կրակոցից։

Հակոբը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Հոկտեմբերի 5-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Ռիքեր
Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի…
Ադրբեջանի շարունակական ագրեսիաները մարտահրավեր են խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին. Միրզոյան
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը...
«Եռաբլուրում» զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին
Գայանե Աբգարյանը ծառայում էր Զինված ուժերում, 4 երեխաների մայր էր։ Նա ապրում էր Արմավիրի մարզում...
Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին
Մենք կոչ ենք ենք անում միջազգային հանրության մյուս անդամներին հետևել այս...
Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանում Բաքվին դատապարտող և ՀՀ-ից զորքերը դուրս բերելու բանաձև են նախաձեռնել
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ներկայացրած փաստերից, հիմնավորումներից հետո Ավստրալիայի…
ՀՀ ՄԻՊ-ը Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների և անհետ կորածների ընտանիքների խնդիրները
Ներկայացրել է ՄԻՊ վերջին արտահերթ զեկույցները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության թիրախավորմանն ու արձանագրված…
Ամենաշատ