News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում գրանցվել է մկների թվաքանակի ավելացման բռնկում բամբուկի պտղատվության պատճառով, որը տեղի է ունենում 120 տարին մեկ։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Ecological Processes-ում։

Բամբուկի շատ տեսակներ բնորոշ առանձնահատկություն ունեն. բույսերը պտղաբերում են կյանքում միայն մեկ անգամ։ Բամբուկը կարող է աճել տասնամյակներ եւ անգամ հարյուր տարի, բայց հետո մի ամբողջ պոպուլյացիա կարտադրի սերմեր, եւ բույսերը կմահանան։ Կարծիք կա, որ այս միջոցը մեծացնում է գոյատեւման շանսերը, որ գոնե որոշ սերմեր կփրկվեն, եւ դրանց չեն հասցնի ուտել։ Այս շրջափուլերին հարմարվում են նաեւ որոշ կենդանիներ։

Նագոյայի համալսարանի աշխատակից Խանամի Սուձուկին եւ նրա գործընկերները որոշել են պարզել, թե ինչպես են այդ շրջափուլերն ազդում կրծողների բազմացման վրա։ Որպես ուսումնասիրման առարկա նրանք ընտրել են Sasa borealis բամբուկի ծաղկումն ու պտղաբերությունը 2016-2017թթ.։ 2011-2017թթ. համեմատելով ստացված տվյալները նույն անտառում կրծողների թվաքականի հետ՝ Սուձուկին եւ համահեղինակները եկել են այն եզրակացության, որ պտղաբերությունից հետո մկների երկու տեսակների թվաքանակը կտրուկ ավելացել է (ինչը համաձայնեցվում է նախորդ հետազոտությունների հետ, ըստ որոնց՝ այդ տեսակների թվաքանակի ավելացումը տեղի է ունենում Fagus crenata-ի լավ բերքից հետո)։ 2017թ.անտառային մկները Ճապոնիայում 493 տոկոսով ավելին էին, քան միջինը 2011-16թթ., իսկ փոքր ճապոնական մկները՝ 239 տոկոսով։ Ելնելով բռնված մկների տարիքով մեծ առանձնյակների գերակշռությունից՝ այդ կրծողները ոչ այնքան բազմացել, որքան տեղափոխվել էին հետազոտված տարածք՝ հրապուրվելով առատ կերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ