News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիային եւ Ֆինլանդիային առաջարկել է ՆԱՏՕ-ին միանալ տարբեր ժամանակներում։ Նա երկու երկրներին մեղադրում է այն խմբավորումներյն պաշտպանելու մեջ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։

Թուրքիան եւ Հունգարիան վերջինն են, որ չեն վավերացրել դաշինքին Հյուսիսային Եվրոպայի երկրների անդամակցությունը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան բարեհաճ չի լինի Շվեդիայի հանդեպ այնքան ժամանակ, քանի դեռ «ահաբեկչական կազմակերպությունները» ցույցեր են անցկացնում այդ երկրի փողոցներում եւ նրա խորհրդարանում։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ավելի լավ հարաբերություններ ունի Ֆինլանդիայի հետ, որովհետեւ «դա այն երկիրը չէ, որտեղ ազատ պտտվում են ահաբեկիչները»։ «ՆԱՏՕ-ն պետք է վերջնական որոշում կայացնի, եւ եթե նրանք ընդունեն որոշում հօգուտ Ֆինլանդիայի, իհարկե, մենք ամեն բան կանենք, ինչը կպահանջվի մեզանից»,- ասել է Էրդողանը։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ Հելսինկին կողմ է Շվեդիայի հետ միաժամանակ դաշինքին անդամակցելուն։

«Մեր տեսակետից, շատ կարեւոր է, որպեսզի Ֆինլանդիան եւ Շվեդիան միասին մտնեն ՆԱՏՕ, որովհետեւ մենք երկուսս էլ գտնվում ենք Եվրոպայի հյուսիսային մասում, երկուսս էլ նույն աշխարհաքաղաքական դիրքում ենք անվտանգության առումով»,- ասել է նա։ «Բայց, իհարկե, մենք կշարունակենք քննարկումը, եւ հիմա Թուրքիան, ինչպես նաեւ Հունգարիան պետք է վավերացման մասին որոշում ընդունեն»։

Էրդողանի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Շվեդիան հայտարարել էր, որ կչեղարկի զենքի մատակարարման էմբարգոն, որը մտցրել էր Թուրքիայի հանդեպ 2019թ. Սիրիայում YPG քուրդ աշխարհազորայինների դեմ թուրքական ռազմական գործողությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի պաշտպանության ծախսերը 2024 թվականին կգերազանցեն ՀՆԱ-ի 2%-ը
Պաշտպանական ծախսերը երկրի ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով նախատեսված են ՆԱՏՕ-ի պայմանագրով...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի…
Սթոլթենբերգ. Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ
Արտգործնախարարները նաև քննարկել են Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցելու ուղին և առաջարկություններ են...
Շվեդիայի ԱԳ նախարար. Թուրքիան ակնկալում է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումը «մի քանի շաբաթվա ընթացքում»
Ես երկկողմանի հանդիպում եմ ունեցել իմ թուրք գործընկերոջ հետ, նա ինձ ասաց, որ ակնկալում է, որ վավերացումը...
Թուրքիայի արտգործնախարարը Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ֆիդանը և Բլինկենը քննարկել են Գազայի հատվածի վերջին զարգացումները և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ