News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։

Նա չի բացառել զենքի նոր մատակարարումները կղզի։ «Դա մեր իրավունքն է»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջին արձագանքը (Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն հանելու ԱՄՆ որոշմանը) կղզու օկուպացված հատվածի տարածքում հարվածային ԱԹՍ-ների տեղակայումն էր։

Էրդողանը նշել է, որ անկախ ռազմաբազա ստեղծելու որոշումից՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի այսօր օդ բարձրացող ինքնաթիռները կարող են հնարավորինս շուտ հասնել կղզի։ «Այդ հարցում որեւէ խնդիրներ չկան»,- վստահեցրել է նա։

Նա նաեւ հայտարարել է Կիպրոսի նախագահի՝ երկկողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնության մասին։ «Նիկոս Անաստասիադիսը (Պրահայում) պնդել է երկկողմանի հանդիպում անցկացնել։ Անգամ միջնորդների է ներգրավել։ Ի պատասխան հիշեցրի, որ երկու ամսից նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։ Նման իրավիճակում նման հարց չի քննարկվում։ Ես նաեւ նշել եմ, որ նրանք (Նիկոսիան) մշտապես գործում են ինչ-որ մեկի հրահանգով։ Իսկ այդպես գործ չի արվում, եւ դրանք ցանկալիին չեն տանի»,- ասել է Էրդողանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ