News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական գործողությունների չի մասնակցի Ուկրաինայում, քանի դեռ Նահանգների կամ իր դաշնակիցների վրա չեն հարձակվել։ Այս մասին փոխխոսնակը հայտարարել է ճեպազրույցում` մեկնաբանելով Ռուսաստանի դեմ «կանխարգելիչ հարվածների» մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքերը։

«Քանի դեռ Միացյալ Նահանգները կամ մեր դաշնակիցները հարձակման չեն ենթարկվել, մենք ուղղակիորեն չենք ներգրավվի այս հակամարտության մեջ, ներառյալ ամերիկյան ուժեր ուղարկելը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ