News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան երկարացրել է գազի մատակարարների հետ գործող պայմանագրերը եւ ստորագրել է նոր պայմանագրեր հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) վերաբերյալ՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Oda TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով հանրապետության էներգետիկայի նախարարությունում ունեցած աղբյուրներին։

Թուրքիայի գազի գլխավոր մատակարարը Ռուսաստանն է։ Bloomberg գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Անկարան դիմել է Մոսկվային՝ մինչեւ 2024թ. բնական գազի դիմաց վճարումները հետաձգելու խնդրանքով՝ էներգակիրների բարձրացված գների պատճառով առաջացած տնտեսական վնասը մեղմելու նպատակով։

Oda TV-ի տվյալներով՝ Թուրքիան 100 տոկոսով լցրել է բնական գազի «Տուզ Գյոլյու» եւ «Սիլիվրի» ստորգետնյա պահեստարանները։ Օրական հզորությունը սպառողներին ավելացել է՝ 92 մլն-ից հասնելով 362 մլն խորանարդ մետրի։ Բացի այդ, Անկարան ակտիվ դիվանագիտական բանակցություններ է վարել էներգետիկ հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի գլխավորությամբ։

«Էներգետիկ ճգնաժամի լուծման համար միջազգային ասպարեզում ձեռնարկվել են միջոցներ, եւ համագործակցություն է հաստատվել»-, նշվել է հաղորդագրությունում, սակայն չի նշվել, թե արդյոք համագործակցություն հաստատվել է Ռուսաստանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ