News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոլդովայի իշխանությունները կարող են կրկին օդային տարածքը փակելու որոշում կայացնել, երկուշաբթի հայտարարել է Մոլդովայի պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է տարբեր միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգության ապահովման համար։ Քանի որ հրթիռները արձակվում են Սեւ ծովի տարածքից, դրանք ապագայում կարող են նաեւ հատել Մոլդովայի օդային տարածքը»,- հայտարարել է Նոսատին «Moldova 1» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ օդային տարածքը փակելու մասին որոշում կայացնում է արտակարգ իրավիճակների հանձնաժողովը՝ բոլոր պատասխանատու մարմինների հետ խորհրդակցություններից հետո։

Ավելի վաղ Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկուշաբթի օրը Սեւ ծովում ռուսական նավերից արձակված երեք հրթիռներ թռել են հանրապետության վրայով։ Այդ կապակցությամբ, ինչպես հայտնել են Մոլդովայի ԱԳՆ-ից, Քիշնեւում Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը կանչվել է հանրապետության արտաքին գործերի գերատեսչություն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ