News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Անընդունելի է, երբ մի երկիր ներխուժում է հարեւան պետության ինքնիշխան տարածք։ Այս մասին ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի քննարկումների ժամանակ հայտարարել է Իռլանդիայի ներկայացուցիչ Փոլ Գավենը։

Նա նշել է, որ բոլոր գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։

«Ավելին, հարվածներ են հասցվել բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այդ ամենը լավ փաստագրված է: Հարվածներ են հասցվել Ջերմուկին, որտեղ կան բազմաթիվ բնակավայրեր եւ  զբոսաշրջային օբյեկտներ, ինչպես նաեւ ճոպանուղին, հարվածներ են հասցվել երեք հյուրանոցի, առողջարանի եւ սրճարանի ուղղությամբ, վնասվել է 200 տուն եւ քաղաքապետարանի շենքը: Հայաստանի կառավարությունը հայտնել է չորս խաղաղ բնակչի  մահվան մասին։ Եվս մեկը անհետ կորել է, յոթ մարդ վիրավոր է։ Ադրբեջանը չի հերքում այդ հարվածները, բայց Հայաստանին մեղադրում է սադրանքների մեջ։ ԱՆընդունելի, երբ մի երկիր ներխուժում է մյուսի ինքնիշխան տարածք։ Կարեւոր է նաեւ նշել, որ այս ներխուժման արդյունքում Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքի մի մասը, ինչը եւս անընդունելի է»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ