News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ»-ում հիշել են, որ մի քանի տարի առաջ «Հյուսիսային հոսք» գազատարի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին։ ««Հյուսիսային հոսք-1» գազատարի պլանային հետազոտման ժամանակ հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի «Ծովային աղվես» կոչվող ստորջրյա պայթուցիչ: Այն երկու գազատարների միջեւ ընկած տարածքում էր»,- ասել է նա։ «Գազպրոմ»-ի մեկ այլ ներկայացուցիչ հստակեցրել է, որ սարքը գտել են 40 մետր խորության վրա։ «Այնուհետեւ շվեդական զինված ուժերը հանել են պայթուցիկ սարքը։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում ստորջրյա պայթուցիչը կորել է»,- հավելել է Կուպրիյանովը, հաղորդում է Lenta-ն։

«Հյուսիսային հոսք» գազատարի շինարարությունը սկսվել է 2010 թվականին, իսկ 2012 թվականին գազը սկսել են կոմերցիոն ռեժիմով մատակարարել։

«Հյուսիսային հոսքեր»-ում արտահոսքերը տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին՝ պայթյունների հետեւանքով։ Վթարներ են գրանցվել Շվեդիայի եւ Դանիայի տարածքային ջրերում։ Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում տեղի ունեցածը դիվերսիա են անվանել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ