News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը Հայաստանի եւ Իրանի ջերմ հարաբերությունների ցուցանիշ կլինի եւ կարեւոր նշանակություն կունենա տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման համար։ Հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը Սյունիքի մարզում, որը հանդիսանում է Հայաստանի ողնաշարը։

«Այսօր նշանակալի օր է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բազմադարյա պատմության մեջ։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը եւ նրա արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն համագործակցությունը եւ կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը։

Հատկանշական է, որ այս կարեւոր իրադարձությունը տեղի է ունենում Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ 30 տարիների ընթացքում մեր անցած ճանապարհը նշանավորվել է ռազմավարական բնույթի հարաբերությունների, բարեկամության եւ սերտ գործընկերության անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ այսուհետ կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերը փոխշահավետ համագործակցության խորացման եւ ամրապնդման համար»,- ընդգծեց նախարարը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ