News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լավրովի ծրագիրը մինչ օրս չի հրապարակվել, սակայն ես ծանոթ եմ դրան։ Դրանով նախատեսում էր Ադրբեջանին հանձնել 5 շրջանները, իսկ Լեռնային Ղարաբաղին սկզբնական փուլում ժամանակավոր կարգավիճակ տալ։  Նոյեմբերի 9-ին քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավաբան Վարդան Պողոսյանը։

Նա հավելեց, որ նկարագրվել են Լեռնային Ղարաբաղի իրավունքները ամբողջ ժամանակահատվածի համար՝ մինչեւ հանրաքվեով կորոշվեր վերջնական կարգավիճակը։

«Լաչինի միջանքի կարգավիճակը նույնպես պետք է որոշվեր հանրաքվեում։ Հաշվի առնելով ժողովրդագրական հարաբերկացությունը՝ Լեռնային Ղարաբաղը եւ Լաչինի միջանքը կամ պետք է անկախ դառնային կամ պետք է միանային Հայաստանին», – նշեց Պողոսյանը։  

Փորձագետը հավելեց, որ Լաչինի եւ Քելբաջարի վերաբերյալ պետք է համապատասխան համաձայնագիր կնքվեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կային հստակ միջազգային երաշխիքներ, որ Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախություն կունենար, իսկ Ադրբեջանը չէր կարողանա ուժ կիրառել։

«Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկրների կողմից ստորագրված հայտարարության ընդունումից  հետո Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը պետք է սկսեին համաձայնագրի մշակումը։ Մինչեւ համաձայնագրի մշակումը, ընդունումը եւ վավերացումը  նախագահների հայտարարությունը ոչ մի ուժ չուներ։

 Այսինքն միայն դրանից եւ Ղարաբաղի վերաբերյալ հստակ երաշխիքներ ստանալուց հետո հնարավոր կլիներ 5 շրջանների փոխանցումը», – ընդգծեց իրավաբանը։ Նա պարզաբանեց, որ երաշխիքներից մեկն այն էր, որ այդ բոլոր շրջանները պետք է ապառազմականացվեին, այսինքն Ադրբեջանը իրավունք չուներ այնտեղ բանակ պահել։

«Բացի այդ, կային եւս 6 երաշխիքներ։ Առաջին փուլում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովվում էր Ադրբեջանի կողմից՝ ուժ չկիրառելու պարտավորության դեպքում, շփման գծում տեղակայվում էր խաղաղապահ կոնտինգենտ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո (Փաշինյանը ստում է՝ ասելով, որ դրանք ռուս խաղաղապահներ կլինեին)։

Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովվում էր նաեւ Հայաստանի հետ ունեցած հատուկ հարաբերությունների ուժով։ Այսինքն՝ Հայաստանը միջազգային մակարդակով ճանաչվում էր որպես ԼՂ անվտանգության երաշխավոր։ Բացի այդ, փաստաթղթում նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը լրացուցիչ երաշխավորվում էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,- ասաց Պողոսյանը։

Փորձագետը վստահեցրեց, որ Լավրովի ծրագրով նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղը կունենար սեփական ուժերը  ինքնապաշտպանություն կազմակերպելու համար։

Նա հիշեցրեց Փաշինյանի խոսքերն այն մասին, որ 44-օրյա պատերազմից առաջ Հայաստանն իբր արդեն կանգնած էր աղետի առաջ, Երեւանն ամեն ինչից հրաժարվեց, Բաքուն պահանջում էր 7 շրջանները՝ առանց Լեռնային Ղարաբաղի  որեւէ կարգավիճակի, բոլորը համաձայն էին սրա հետ, իսկ 2020 թվականի պատերազմը Հայաստանի անհամաձայնության հետեւանք էր։ «Սա բացարձակ սուտ է։ Դա են վկայում Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ իրեն ստիպել են փակ դռների հետեւում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Բացի այդ, նա մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Ադրբեջանի դեմ Հայաստանի «ագրեսիան» օրինականացնելու մեջ։ Ալիեւն անցյալ տարի Լաչինում ասել էր. «ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք չի ցանկացել վերադարձնել Լաչինի եւ Քելբաջարի շրջանները։ Սա էր համաձայնությունների բացակայության հիմնական պատճառը։ Ցավոք, Հայաստանն ու նրա միջազգային հովանավորները ձգտում էին Ադրբեջանին վերադարձնել  5 շրջանները, Լեռնային Ղարաբաղը մի օր անկախություն ձեռք կբերեր, իսկ Լաչինն ու Քելբաջարը կմնային մշտական հսկողության տակ»։

Հայաստանի վարչապետն ասում է հակառակը։ Այն, ինչ Փաշինյանն ասում է մինչեւ 2018 թվականի բանակցային գործընթացի մասին, բացահայտ սուտ է, կեղծիք  եւ իրականության հետ կապ չունի»,- հայտարարեց Պողոսյանը։

Իրավաբանը նշեց, որ եթե համեմատենք նրա հետ, ինչ եղավ 2016-ին, ապա այժմ պատրաստվում է երկրորդ կապիտուլյացիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ