News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեւան, որտեղ կմասնակցի  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Նախատեսված է Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀԱԽ նստաշրջանին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱԽ անդամները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները նստաշրջանների միջեւ ընկած շրջանում: Ամենակարեւոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը եւ Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը։

ՀԱԽ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում 2022-2023թթ. նախագահության անցումը Բելառուսին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։

ՀԱԽ առաջիկա նիստի օրակարգում են մի շարք փաստաթղթերի ստորագրումը, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ին ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության եւ բժշկական աջակցության համատեղ ձեւավորմանը, ինչպես նաեւ «Наëмник» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալու հարցը։ Կքննարկվի ՀԱՊԿ 2023թ. բյուջեն։

Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023թ. հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա. Սիմոնյանը՝ ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին Լավրովի հայտարարության մասին
Կազմակերպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը, և ես վստահ չեմ, որ նրանցից մեկը վետո չի դնի: Ավելի մանրամասն տեղյակ չեմ, որովհետև…
Սերգեյ Լավրովը սրում է հարցը, որ մենք հասկանանք՝ինչ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած. Ռուստամյան
Լավրովի խոսքերը կարելի է մեկնաբանել այսպես՝ եթե դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք նրա բացակայությունը…
Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է․ Լավրով
Առաջարկը դեռ սեղանին է եւ եթե մեր հայ դաշնակիցները, բարեկամները դեռ շահագրգռված են․․․
Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության…
«Կալաշնիկովը» ՀԱՊԿ երկրներ զենք եւ զինամթերք մատակարարելու մասին գործարքներ է կնքնել
Ընկերությունը արտահանման արտադրանքի մատակարարումը վերաուղղել է ՀԱՊԿ անդամ երկրների շուկաներ․․․
Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանն ու Անդրանիկ Քոչարյանը մեկնում են Մոսկվա
ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը հունվարի 31-ին կմեկնի Մոսկվա, որտեղ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ