News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր ունենք շատ դրական վիճակ, երբ պետակն պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մեղմ ասած, դրական ցուցանիշ է: Արդյոք սա փոխարժեքի փոփոխության արդյունք է:  Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրեցինք, որ սա մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից: Հիմա շատ շահարկում են, ասում են՝ «վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ: Յոթ միլիա՞րդ, հա՞, քանի՞ միլիարդ  ա դարձել», - ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը։

«Այս տարվա վերջին 10 միլիարդից մի քիչ բարձր կլինի», - արձագանքեց Տիգրան Խաչատրյանը։

«Հա,  10 միլիարդ և այլն, էդ թիվն էական  չէ, էական է, թե ՀՆԱ-ի նկատմամբ  պետական պարտքն ինչ ծավալ է կազմում։ Ենթադրենք, էսինչ մարդը 50 հազար դոլար պարտք ունի: Վա՜յ քու, ոնց ա լինելու, ոնց ա լինելու, ենթադրենք, էդ մարդն ամիսը 45 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իր համար 50 հազար դոլար պարտքը պրոբլեմ չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ՝ նվազի», - ասաց Փաշինյանը։

Իր հերթին Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կանխատեսվում է, որ 2023-իվ վերջին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 49 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ