News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստան ժամանած ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից։

Հայ-ռուսական առողջապահական համաժողովը 2014 թվականից անցկացվում է ամեն տարի հաջորդաբար` Հայաստանում և Ռուսաստանում։

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին` բարձր գնահատելով երկկողմ գործակցությունն ու նկատել, որ առողջապահությունը երկու երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է:

«Ավանդույթ դարձած հայ-ռուսական համատեղ ֆորումի անցկացումն ամրապնդում է երկկողմ գործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում` ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտներում, որոնց զարգացմանն է նվիրված հայ-ռուսական այս ֆորումը։ Վերջին տարիներին մենք լուրջ հաջողություններ ունենք չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման ոլորտում։ Սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներն ընդլայնվում եմ` ընդգրկելով ծառայությունների և շահառուների ավելի լայն շրջանակ: Բարեփոխումների առանցքում պացիենտն է, ամեն բան արվում է նրանց առողջության, կյանքի որակի բարձացման ուղղությամբ»,- համաժողովի բացմանը նշել է Անահիտ Ավանեսյանը:

«Բարձր եմ գնահատում այս ֆորումի անցկացումը, որը կնպաստի հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտներում ծրագրերի ընդլայանմանն ու զարգացմանը։ Կարևորում ենք հատկապես մատուցվող ծառայությունների հասանելիությունը, արդյունավետությունն ու ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառումն` ուղղված մարդկանց կյանքի որակի ապրելիության բարձրացմանը»,- ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ներկայացվել են ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ