News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիները մի քանի ժամ փակելով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ցանկանում էին շոշափել միջազգային հանրության արձագանքը եւ ստուգել ռիսկերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ադրբեջանի վերջնանպատակը ցույց տալն է, որ Արցախում լիարժեք տերն իրենք են եւ երբ ուզեն կարող են այդ կենսական նշանակության ճանապարհը փակել: Նրանք չափեցին ռիսկերը եւ շոշափելու են, թե ինչ արձագանք կա միջազգային հանրության եւ Հայաստանի իշխանության արձագանքը: Իրենք ճանապարհը փակելու համար շատ պարզունակ պատճառ բերեցին, սակայն իրենք նաեւ հետանդում էին արցախահայությանը ահաբեկելու, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում իրականացնելու նպատակ: Իրենց նպատակները շատ ավելի խորքային են, բայց իրենց բնորոշ խորամանկությամբ իրենք ամեն ինչ փորձում են այլ ուղղությամբ տանել»,- նշեց Հակոբյանը:

Արցախի խորհրդարանի պատգամավորին չի զարմացրել այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց ադրբեջանական հերթական սադրանքին:

«Զարմանալի կլիներ, եթե արձագանքեին: Իրենք շատ վաղուց իրենց պահում են այնպես, կարծես, ոչ մի կապ չունեն Արցախի հետ: Եթե ուշադիր լինենք, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների գործելաոճերում շատ զուգահեռներ կան: Օրինակ այն, որ Ադրբեջանի հետ ուղիղ կերպով պետք է բանակցի հենց Արցախը: Սա է Հայաստանի իշխանության քաղաքականությունը: Լավագույն դեպքում միգուցե, երբ երկուշաբթի Արարատ Միրզոյանը աշխատանքի գնա, կարճ մեկնաբանություն անի կամ Նիկոլ Փաշինյանը իր ինքնահարցազրույցներից մեկի ժամանակ անդրադառնա, բայց հերթական անգամ մեղադրելով Արցախին: Այս իշխանությունից ավելին սպասել պետք չէ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերգեյ Լավրովը սրում է հարցը, որ մենք հասկանանք՝ինչ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած. Ռուստամյան
Լավրովի խոսքերը կարելի է մեկնաբանել այսպես՝ եթե դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք նրա բացակայությունը…
Ընդդիմությունը կտրականապես դեմ է ցանկացած համաձայնության, որն անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀԿ
Արցախի բնակչության գոյության ապահովմանն ուղղված պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկությունն ․․․
Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղը․ նախկին վարչապետ
Նախեւառաջ, հարկավոր է արտաքին քաղաքական կողմնորոշիչների մասին հստակ դիրքորոշումով հանդես գալ․․․
Տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա. Գևորգ Դանիելյան
Ինչպես և սպասվում էր՝ Լավրովի հրապարակային խոսքը մեծամասամբ ընկալվեց իբրև քաղաքական հակառակորդներին նշավակելու...
Լավ հիշեք, և ես սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Մամիջանյանը` ադրբեջանցիներին
Գիտեք, բավական դժվար է փաստեր տրամադրել, երբ Ադրբեջանը մերժում է ամեն տեսակի միջազգային առաքելությունների…
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը բացահայտում է Խոջալուի մասին ահռելի քանակով տիրաժավորված կեղծիքը
Հրատարակվել է Հրանուշ Խառատյանի հեղինակած «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը Ղարաբաղյան կոնֆլիկտում» գիտական աշխատությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ