News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բնակչության եկամուտների մասին հայտարարագրերի ստուգման համար առանձին դեպքերում պահանջվում է բանկային գաղտնիքի հասանելիություն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 6-ին ասել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ բանկային գաղտնիքի սահմանափակ հասանելիությունը, գլոբալացմանը զուգընթաց, միտում է դառնում։ «Քաղաքացիները տեղափոխվում են այլ երկիր՝ պահպանելով իրենց երկրի քաղաքացիությունը։ Այսինքն՝ նրանք հաշվետու են մնում նրան, այդ թվում եւ հարկային հայտարարագրերի տեսքով։ Այս առնչությամբ երկրները պետք է իրենց ռեզիդենտների եկամուտների մասին հուսալի տվյալներ ստանան, եւ Հայաստանը չի կարող  հեռու մնալ նշված միտումներից։ Այնուամենայնիվ, պետք է մշակել այնպիսի մոտեցումներ, որոնք չեն վնասի քաղաքացիներին եւ պետությանը»,- ասել է Պողոսյանը։

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանում բնակչության եկամուտների համընդհանուր հայտարարագրումը կմտցվի փուլ առ փուլ։ Այսպես, 2023թ. հայտարարագիր պետք է տան պետական եւ համայնքային ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ մի շարք այլ խմբերի քաղաքացիներ, այդ թվում ընկերությունների բաժնետերերը, որոնք 2022թ. արդյունքներով գրանցել են ավելի քան 1 մլրդ դրամի հասույթ։ Այս ցուցակում են նաեւ այն քաղաքացիները, որոնք ստացել ե 20 եւ ավելի մլն դրամի փոխառություն, այն քաղաքացիները, որոնք օգտվում են եկամտահարկի վերադարձից՝ առաջնային շուկայում բնակարան գնելիս, ինչպես նաեւ սովորելիս, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնք եկամուտներ են ստացել օտարերկրյա աղբյուրներից։ «2023թ. հայտարարագիրը պետք է հանձնել մինչեւ 2024թ. ապրիլի 20-ը»,- ասել է փոխնախարարը։

Ընդ որում, 2024-ից (համապատասխանաբար՝ մինչեւ 2025թ. ապրիլի 20-ը) հայտարարագիր պետք է տան բոլոր վարձու աշխատողները, իսկ 2025-ից՝ Հայաստանի բոլոր ռեզիդենտները, այդ թվում օտարերկրյա քաղաքացիները։

«Հայտարարագրի լրացման կարգը առավելագույն չափով կհեշտացվի։ Դրանում ավտոմատ կերպով կներդրվեն տվյալներ ստացած աշխատավարձերի եւ հարկային վճարումների մասին։ Չէ՞ որ այդ տվյալներն արդեն կան հարկային ծառայության տրամադրության տակ»,- նշել է պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ