News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երևանում այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ կազմապերպվել էր «Հիշատակի և դիմակայունության» թեմայով Սպիտակի երկրաշարժի օրվան նվիրված աշխատաժողով՝ «Անվտանգության մշակույթի զարգացումը» խորագրով։

«1988 թ-ի դեկտեմբերի 7-ը հայ ժողովրդի պատմության ամենածանր  օրերից մեկն է։ Որքան էլ ժամանակն անցնում է, այդ կորուստը չի մոռացվում, բայց նաև չի մոռացվում այն, որ այդ ծանր ժամանակաշրջանում մեզ օգնության ձեռք մեկնեց միջազգային հանրությունը։ Դա եղել է աննախադեպի ծավալի անշահախնդիր, մարդասիրական օգնություն, որը Հայաստանը հիշում է և շնորհակալ է դրա համար»,- իր խոսքում ասաց ԱԻՆ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Նրա խոսքով՝ Սպիտակի ողբերգությունից հետո Հայաստանը դասեր է քաղել։ «Մեծապես փոխվել է ՀՀ մոտեցումը նման երևույթների արձագանքմանը։ Եթե նախկինում տեղի ունեցածն ուղղակի արձանագրելու և հետևանքների վերացմանն ուղղված գործողություններ են եղել, ապա այսօր մեր հայեցակարգն ուղղված է ռիսկերի, կանխատեսմանը, կառավարմանն ու դրանց նվազեցմանը»,- նշեց փոխնախարարը։

Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիթորինգի միջազգային կենտրոնի տնօրեն, երկրաֆիզիկայի պրոֆեսոր Սամվել Հակոբյանը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է սեյսմատեկտոնիկայի ոլորտին, ասաց, որ Հայաստան են բերել մի տեխնոլոգիա, որը հիմնված է սեյսմիկ  էնթրոպիայի տեսության վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ