News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած այն զինծառայողների համար, որոնք «Զինվորական ապահովագրության» հիմնադրամի շահառու են ու ի սկզբանե ունեցել են 2-րդ կարգի հաշմանդամություն, սակայն վերափորձաքննության արդյունքում 3-րդ խումբ են ստացել, նոր օրինագիծ է մշակվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա, մասնավորապես, անդրադարձավ այն խոսակցություններին, թե պայմանավորվածություն կա հաշմանդամության այդ կարգը կրճատելու կամ ֆինանսներ տնտեսելու վերաբերյալ։ Նախարարը վստահեցրեց, որ այդ խոսակցություններն իրականության հետ կապ չունեն։

«Միասնական սոցիալական ծառայության գործառույթներից մեկը բժշկասոցիալական փորձաքննությունն է։ Անձինք, հաշմանդամության կարգ ստանալուց հետո, պետք է որոշակի ժամանակ անց վերափորձաքննություն անցնեն։ Արդյունքում, եթե առողջական վիճակի մեջ փոփոխություններ լինեն, ապա խմբում նույնպես փոփոխություն է տեղի ունենում։

Նախկինում երկրորդ խմբի զինհաշմանդամներին, որոնք այժմ վերափորձաքննության արդյունքում 3-րդ խմբի զինհաշմանդամ են դարձել, ըստ առաջարկվող օրինագծի, 3 տարի ժամկետով նրանց կվերադարձվի 2-րդ խմբի սոցիալան երաշխիքները։ Սա չի նշանակում, որ փորձաքննության մեջ սխալ է տեղի ունեցել, նրանք շարունակում են համարվել 3-րդ խմբում ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձինք։ Այդ դեպքում պետությունը որոշակի երաշխիքներ է տալիս, մենք ավելացնում ենք միջինացված թվեր, որոնք համադրելի կլինեն իր նախկին` 2-րդ խմբի կարգավիճակին»,-նշեց Մկրտչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ