News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Խաղաղության պայմանագրի հետ կապված մենք շարունակում ենք աշխատել, փորձել տեքստը, որ ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք Ադրբեջանին եւ մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե ինչու լավատեսությունը, որ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել, իրականություն չի դառնում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մենք ասում էինք, որ մեր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենք: Հայաստանը ի դեմս իշխանության իր բոլոր ջանքերը ներդրել է, որ կարողանանք մինչեւ տարեվերջ այդ պայմանագիրն ունենալ: Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ մինչեւ տարեվերջ  կստացվի: Բայց մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ մյուս տարի:

Տեքստի վրա մենք շարունակում ենք աշխատել, տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Հարցին, թե ինչ նոր երրորդ առաջարկներ է ներկայացրել Բաքուն, որի վրա հյկական կողմն աշխատում է, Գրիգորյանն արձագանքեց. «Դրանք տարբեր չեն: Աշխատանքը այսպես է տեղի ունենում. Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի նախնական տեքստ, այսինքն 5 կետերը ավելի բացված: Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է եւ իր պատասխանը տվել է Ադրբեջանին եւ Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնի քննարկումներից հետո Ադրբեջանը  անցած ամսվա վերջին կամ այս ամսվա սկզբին Հայաստանին է փոխանցել է այդ տեքստի աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա այդ տեքստի վրա աշխատում է կամ իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա եւ շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ