News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դինոզավրերի դարաշրջանն ավարտվել է 66 միլիոն տարի առաջ գարնանային աղետալի մի օր, երբ 12 կիլոմետր լայնությամբ աստերոիդը մխրճվել է Մեքսիկայի Յուկատան թերակղզում՝ այս կենդանիների եւ Երկրում բնակվող կենդանական տեսակների մոտ երեք քառորդի վերացման պատճառ դառնալով:

Հետազոտողները ուսումնասիրել են աստերոիդի ընկնելուց 18 միլիոն տարի առաջ եւ 4 միլիոն տարի անց ընկած ժամանակահատվածները:

Հիմնվելով ավելի քան 1600 բրածոների վրա՝ հետազոտողները վերակառուցել են ցամաքային եւ քաղցրահամ ջրերում ապրած ողնաշարավորների սննդային շղթաները եւ նախընտրելի բնակավայրերը: Դրանց թվում են եղել հսկա գիշատիչ տիրանոզավրերը, երեք եղջյուրավոր տրիցերատոպները, անկիլոզավրերը, կոկորդիլոսները, կրիաները, գորտերը, ձկները եւ տարբեր փոքր կաթնասուններ:

«Դինոզավրերը ոչնչացվել են իրենց ծաղկման շրջանում», - ասել է էկոլոգ Խորխե Գարսիա-Գիրոնը Ֆինլանդիայի Օուլուի եւ Իսպանիայի Լեոնի համալսարանից, ով Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության գլխավոր հեղինակն է:

Սակայն կաթնասունները սկսել են իրենց հետագա վերելքի հիմքը դնել՝ դիվերսիֆիկացնելով իրենց էկոլոգիական խորշերը եւ զարգացնելով ավելի բազմազան սննդակարգեր, վարքագիծ եւ կլիմայի դիմացկունություն, հավելել է Գարսիա-Գիրոնը:

«Տհաճ միտք կար այն մասին, որ դինոզավրերը, այնուամենայնիվ, կարող էին անհետացման ճանապարհին լինել եւ աստերոիդը դուրս է բերել նրանց դժբախտությունից», - նշել է Էդինբուրգի համալսարանի պալեոնտոլոգ եւ հետազոտության համահեղինակ Սթիվ Բրյուսատը`հավելելով. «Այժմ մենք կարող ենք վստահաբար ասել. դինոզավրերը ուժեղ էին, կայուն էկոհամակարգերով, մինչեւ աստերոիդի հանկարծակի հարվածից սպանվելը»:

«Երբ աստերոիդը հարվածել է, ամեն քաոս է տիրել եւ դինոզավրերը չեն կարողացել դիմակայել աշխարհի հանկարծակի փոփոխությանը, որին այնքան սովոր էին», - ասել է Բրյուսատը`նշելվ, որ նրանց վերացման պատճառը չափից լավ հարմարվածությունն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդիկ եւ վայրի կապիկները ընդհանուր ժեստերի լեզու են օգտագործում․ կենդանաբանների ուսումնասիրություն
Մասնակիցները ավելի քան 50% դեպքերում ճիշտ են մեկնաբանել շիմպանզեի եւ բոնոբոյի ժեստերի իմաստը...
Հարավային Աֆրիկան Հնդկաստանին կհանձնի տասնյակ աֆրիկյան վագրակատուներ
Հարավային Աֆրիկան եւ Հնդկաստանը տասնյակ աֆրիկյան վագրակատուների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել...
Կինոլոգը նշել է շների այն ցեղատեսակները, որոնք ամենավատ վարքագիծն ունեն
Բրիտանացի կինոլոգը նշել է, որ ամենավատ վարքագիծ ունեն շների երկու ցեղատեսակների ներկայացուցիչները...
Պոլիգամիան թռչուններին փրկում է շատ վնասակար մուտացիաներից․ կենսաբաններ
Թռչնատեսակների մեծամասնությունը բազմացման սեզոնին ընտրում են միակ զուգընկերոջը, իսկ որոշները, օրինակ, ․․․
Հայտնաբերվել է կեռաձեւ ատամներով պտերոզավրերի նոր տեսակ․ PalZ
Պտերոզավրին անվանել են  Balaenognathus maeuseri, նա  պատկանում է Ctenochasmatidae ընտանիքին․․․
Ընտանի հավերը կարող են վերացնել վայրի ցեղակիցներին՝ նրանց հետ զուգավորվելով. PLOS Genetics
Սինգապուրցի գիտնականները պարզել են, որ ընտանի հավերի հետ զուգավորման պատճառով վայրի հավերը կարող են վերանալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ