News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը (ԵՄ) շատ կոշտ պատժամիջոցներ կմտցնի Իրանի դեմ ցույցերի եւ Ռուսաստան ռազմական մատակարարումների հետ կապված։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, որը մասնակցելու է ԵՄ արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստին։

«Մենք կընդունենք շատ կոշտ պատժամիջոցներ Իրանի դեմ։ Մենք կձեռնարկենք ցանկացած միջոց՝ հաջակցություն իրանցի կանանց եւ խաղաղ ցուցարարների,- ասել է նա։- Պատժամիջոցները, որոնք կհաստատվեն այսօր, կմտցվեն միաժամանակ հումանիտար եւ Ռուսաստանին ցուցաբերվող իրանական աջակցության պատճառներով։ Ես ուրբաթ խոսել եմ իրանցի նախարարի հետ, Իրանը շարունակում է պնդել, որ անօդաչուներ չի մատակարարում Ռուսաստան եւ մտադիր չէ հրթիռներ մատակարարել։ Տեսնենք»։

«Մենք խոսել ենք նաեւ Իրանում երկու մարդու վերջին մահապատիժների մասին, ինչը ԵՄ-ն դատապարտում է եւ չի ընդունում»,- շարունակել է Բորելը։

Նախնական տեղեկատվությամբ՝ ԵՄ-ն մտադիր է էլի մի շարք իրանցի քաղաքացիների եւ կազմակերպությունների մտցնել սեւ ցուցակ այդ երկրի համար։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը, ԵՄ-ն մտադիր է «շարունակել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու դիվանագիտական ջանքերը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ