News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը հումանիտար աղետի է նման. քաղաքացիները, որոնք հրատապ խնդիր ունեն եւ պետք է գան Արցախ կամ գնան Հայաստան, չեն կարողանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Նաեւ խնդիր ունենք հիվանդներ տեղափոխելու։ Իրենց խոսքից հասկանում ենք, որ երկարաժամկետ են եկել, 7 տասնյակից ավելի քաղաքացիական հագուստով զինվորականներ են։ Մեր կուսակցության ղեկավարն ու խմբակցության համանախագահը մեկ ժամից ավելի է՝ փորձում են անցնել այն հատվածը, որտեղ մեր քաղաքացիներն են, որոնք, փաստացի, շրջափակման մեջ են»,- ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ դեպքի առնչությամբ Արցախի իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել. «Այս ամենին պետք է խառնվեն նաեւ Հայաստանի իշխանությունները, որովհետեւ Ադրբեջանն այս քայլերով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկմանն է գնում։ Սա քաղաքական լուծում պահանջող իրավիճակ է, որի շուրջ գործողություններ պետք է իրականացնեն Հայաստանի իշխանությունները»։

Ավելի վաղ Ա րցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ