News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

50 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր են կնքվել Էր Ռիադ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կատարած այցի ընթացքում։ Համաձայնագրերը վերաբերում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներին, Bloomberg-ին ասել է ներդրումների նախարար Խալիդ ալ Ֆալիհը։ Նա չի հստակեցրել, թե արտացոլում է արդյոք այդ թիվը նաեւ արաբական այլ երկրների հետ կապված համաձայնագրերը, որոնց առաջնորդները նույնպես մասնակցել են չինական պատվիրակության հետ հանդիպումներին:

Անցյալ շաբաթվա գագաթաժողովը, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ, ցույց է տվել Պեկինի հետ Պարսից ծոցի երկրների կապերի խորացումը: Բայց թեեւ այցի ընթացքում Չինաստանի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ միասնականության մասին ջերմ խոսքեր են հնչել, հայտարարված համաձայնագրերի մեծ մասը փոխըմբռնման մասին հուշագրեր են եղել, որոնք չունեն հստակ ժամկետներ կամ պարտավորություններ:

Չինաստանը ձգտում է ամրապնդել Սաուդյան Արաբիայի եւ նրա հարեւանների հետ էներգետիկ քաղաքականության եւ հետախուզության համակարգումը: Թագավորությունը Ռուսաստանի հետ միասին OPEC+-ի՝ արտադրողների կարտելի առաջնորդ է, որն արդյունահանում է համաշխարհային նավթի գրեթե կեսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ