News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ամենասարսափելին այն է, որ պոռնկությունը երիտասարդանում է: Մի քանի տարի առաջ պոռնկությամբ զբաղվում էին սկսած 25 տարեկան հասակից, իսկ այժմ աղջիկները անբարոյականությամբ են զբաղվում 15-ից 18 տարեկանում»,-նշում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը` այդ հարցով անցկացված հետազոտությունից հետո:

Բաքվի բարերի մեծ մասում, 15-ից 18 տարեկան աղջիկները սեռական շահագործման են ենթարկվում, իսկ դրա հետեւանքով քաղաքում տարածվում են ՁԻԱՀ, ՄԻԱՎ, հեպատիտ C եւ B, սիֆիլիս եւ այլ սեռավարակներ: Թերթը նաեւ նշում է, որ Ադրբեջանում սեռական ծառայություններ են մատուցում սկսած 50 մանաթից (62 դոլար):

Ադրբեջանական մեկ այլ` «Բիզիմյոլ» թերթը նշում է, որ Բաքվում թեյարանները վերածվել են թրաֆիքինգի որջերի:

Այսպես, թեյարաններում գաղտնի ձեւով գործունեություն են ծավալում պոռնիկները, իսկ պարային ակումբները վերածվել են երիտասարդ աղջիկների նկատմամբ սեռական բռնություններ կիրառելու «նպաստավոր վայրերի»:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիքինգի մասին 2011-ի» զեկույցի մեջ նշվում է, որ Ադրբեջանում թրաֆիքինգի դեմ պայքարը չի համապատասխանում անգամ նվազագույն չափանիշներին: Զեկույցի մեջ ասվում էր, որ Ադրբեջանից տղամարդիկ ուղարկվում են Ռուսաստան եւ Մոլդովա` հարկադիր աշխատանքով զբաղվելու համար, իսկ կանանց ուղարկում են Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան` ենթարկելով սեռական շահագործման: Ադրբեջանը ներկայացվում է որպես թրաֆիքինգի համար տրանզիտային երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ