News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պակիստանը հունվարին ծովով 159 կոնտեյներ զենք կուղարկի Ուկրաինա, գրում է The Economic Times-ը։

Հաղորդվում է, որ Պակիստանից մատակարարումները կներառեն 155 մմ տրամաչափի հաուբիցային արկեր, M4A2 շարժիչային լիցքեր, M82 հրետանային պարկուճներ եւ PDM պայթուցիչներ: Ենթադրվում է, որ բեռներով նավը դուրս կգա Կարաչի նավահանգստից եւ կմեկնի լեհական Գդանսկ, իսկ այնտեղից զինամթերքը կհասցվի Ուկրաինա։

Ինչպես նշում է The Economic Times-ը, դրա դիմաց Իսլամաբադն ակնկալում է, որ Ուկրաինան կօգնի արդիականացնել նախկինում Պակիստանին վաճառված «Մի-17» մարտական ուղղաթիռները, ինչպես նաեւ վերանորոգել 320 T-80UD տանկերից բաղկացած պարկը:

Թերթն ընդգծում է, որ երկու երկրներին կապում է սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում. 1991-2020 թվականներին Կիեւը եւ Իսլամաբադը 1,6 միլիարդ դոլարի սպառազինության մատակարարումների պայմանագրեր են կնքել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադան Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության համար 2,1 մլն դոլար կհատկացնի
Սա համաշխարհային դրամահավաք է, որի նպատակն է այս տարի ուկրաինական զենքի արտադրության համար հավաքել 10 միլիարդ դոլար...
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ամենաշատ