News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առանձնահատուկ տեղ է գրավում: Համատեղ ծրագրերի շարունակականությունն ու  ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումը օրակարգային առաջնահերթություն է: Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ` նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ միջոցառումների, փորձի փոխանակման,  համատեղ մշակութային և սպորտային միջոցառումների իրականացման ձևաչափով: Կարևորվել է նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացումը. այս համատեքստում նշվել է բուհական ոլորտում կրթաթոշակային ծրագրերի մասին, որի շրջանակում ՀՀ երիտասարդներն անվճար կրթության հնարավորություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

Նշելով, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում առկա նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը՝ ՌԴ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների նախարարությունների և ոլորտային կառույցների միջև  համատեղ ծրագրերի իրականացմանն ու փոխգործակցության սերտացմանը:  Սերգեյ Կոպիրկինը կարևորել է քաղաքացիական հասարակության և երիտասարդների ներգրավումը հայ-ռուսական համատեղ նախագծերում, մասնավորապես՝ սպորտային և կրթամշակութային միջոցառումներում: Այս համատեքստում ընդգծվել է առաջիկայում կայանալիք ՌԴ հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը, որը տեղի կունենա Երևանում` Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Կողմերն անդրադարձել են նաև 2023 թվականին Արամ Խաչատրյանի 120, Հայ կինոյի 100, Ս. Ռախմանինովի 150, Ֆ. Շալյապինի 150-ամյա հոբելյանական ծրագրերին և քննարկել Հայաստանում ու Ռուսաստանում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը` հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն անդառնալի հետևանք է ունեցել  բոլոր ոլորտների, հատկապես երեխաների կրթության վրա:

Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին չեն գործում կրթական հաստատությունները, բազմաթիվ երեխաներ և ուսանողներ Հայաստանից չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:

Ի պատասխան՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ՄԻՊ-ը Արգենտինայում մասնակցել է մարդու իրավունքների համաշխարային երրորդ ֆորումին
ֆորումի շրջանակներում կազմակերված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը...
Մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող շարունակական աջակցությամբ. ամերիկացի սենատոր
Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը մտահոգություն է հայտնել 907-րդ...
Այդ զարտուղի ճանապարհները վաղուց են ձեւավորված. ԱՀ պետնախարարը՝ Արցախ մտնող ապրանքների մասին
Արցախում գնագոյացման հետ կապված խնդիրներ կան, որոնք ունեն եւ օբյեկտիվ…
ՀՀ ԱԳ փոխնախարարն Արգենտինայում իր հանդիպումների ժամանակ ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված վիճակը
Այցն ամփոփվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելությամբ և համայնքային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմամբ...
Արդեն իրավիճակը կրիտիկական է. առատ տեղումներ չլինելու դեպքում կունենանք հոսանքի ավելի երկար ընդհատումներ. ԱՀ պետնախարար
Ակնհայտ փաստ է, որ էներգամատակարարումը խափանվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվողն հատվածում, մենք որեւէ հասանելիությունը չունենք...
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր հրավիրելու գաղափարը
«Նման համաձայնությունների համար մեծ աշխատանք է անհրաժեշտ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ