News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը


Օրերս խորհրդարանից լսեցինք, որ Հայաստանի իշխանությունները համաձայն են Պրահայի համաձայնագրերին, որոնք հիմնված են վաշինգտոնյան փաստաթղթի վրա, եւ համաձայն են ստորագրել խաղաղության պայմանագիր։ Բայց երբ Փաշինյանն ասում է, որ չի տեսնում զիջումների սահմանը եւ Ադրբեջանին կոչ է անում հրապակաել Հայաստանի քարտեզը, որը ներկայացնում է Բաքուն, դա վկայում է  այն մասին, որ իշխանությունները գիտակցել են, որ Ադրբեջանը ընդհանրապես տարածաշրջանում հայկական պետականություն չի տեսնում, հասկանում են, որ անգամ Արցախը հանձնելով, Հայասատանի համար անվտագության երաշխիքներ չեն լինի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

Ուստի, ինչպես բացատրեց Մաթեւոսյանը, ամեն ինչ հանգում է սեփական անվտանգության երաշխիքների որոնմանը։

Նա կարծում է, որ երբ Փաշինյանն ասում է, որ 102-րդ ռուսական բազան վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, ապա դա պետք է դիտարկել հենց սեփական անվտանգության երաշխիքների որոնման հարթության մեջ։

«Հենց այդ երաշխիքները լինեն, գործընթացն առաջ կգնա, կլինի վերջնական փաստաթուղթ, որը կրկին չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը։ Եվ իշխանություններն իրենք կխոստովանեն դա»,- հավելեց Մաթեւոսյանը։

Քաղաքական լուծումը, նրա գնահատմամբ, կայանում է Պրահայի համաձայնագրերը մեկ անձի անձնական մոտեցում հռչակելու մեջ, իսկ Հայաստանն այլ դիրքորոշում ունի, որը ներառում է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ Արցախին այս հարցում աջակցելու Հայաստանի կողմնակցությունը։

«Հենց որ սա լինի, մնացած հարցերը կլուծվեն։ Բայց, երբ դու ընդունում ես Պրահայի համաձայանգրերը, դու ընդունում ես, որ Արցախն Ադրբեջան է, այսինքն, Լաչինն էլ է Ադրբեջան, այդ պատճառով էլ Բաքուն փակել է ճանապարհը։

Իշխանություններն իրենք էլ հասկացել են, որ Ադրբեջանի ցանկությունը չի սահմանափակվում միայն Արցախը զավթելով, նրանք ցանկանում են Հայաստանը վերացնել որպես քաղաքական սուբյեկտ։ Հետագայում կարող են պահանջներ առաջ քաշվել ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի, այլեւ Հայաստանի բանակի վերացման մասին։

Վաշինգտոնի փաստաթղթով բոլոր գործընթացները պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ, ուստի եթե քաղաքական տեսանկյունից չփոխենք, ապա Ադրբեջւանը նոր պահանջներ կներկայացնի։

Այն ամենն, ինչ Ադրբեջանն ասում է Արցախի մասին, վաղն ասելու է նաեւ Հայաստանի մասին, իսկ եթե դուք համաձայն չլինեք պայմանների հետ, ձեզ կխնդրեն հեռանալ նաեւ Հայաստանից։ Հենց այսպիսի ապագա է տեսնում Ադրբեջանը։ Հայաստանի իշխանությունները կրկին սա գիտակցում են։

Եթե առաջիկայում Արցախի ճանապարհը չբացվի, ապա սկզբում Արցախը կանցնի անդառնալիության կետը, իսկ հետո նաեւ Հայաստանը։

Նախապես ամեն ինչ արվելու է  Հայաստանում եւ Արցախում ռուսական ռազմական ներկայությունը վերացնելու համար։ Ինչո՞ւ կարելի է վերացնել Սիրիան կամ Ուկրաինան, իսկ Հայաստանը՝ ոչ։ Ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող ապահովել քո ինքնիշխանությունը»,- ընդգծեց Մաթեւոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միրզոյանը եգիպիտական լրատվամիջոցին ներկայացրել է Ադրբեջանին փոխանցված առաջարկների մանրամասները
Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, եւ մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին...
Ադրբեջանը շարունակում է ահաբեկել ԼՂ-ի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու անմարդկային պայմաններ. Միրզոյան
Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում...
Անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովմանը. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից...
Դիտարկվել են արգելափակված ճանապարհի պայմաններում Արցախում շինաշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորությունները
Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը...
Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները. ԱԳ փոխնախարարը՝ Բուենոս Այրեսում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել համակարծիք երկրների հետ կանխարգելման...
Շրջափակման հետեւանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն դոլար. զեկույց
Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մասնագիտական խմբի ղեկավար Վարդան Արամյանը և «Մենք են մեր սարերը» տարածքային զարգացման…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ