News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երբ այդ գնահատականները տալիս են, հո չե՞ն վերցնում առանձին պետություն, գնահատականները տալիս են բոլոր պետությունների համար. միգուցե որոշ պետություններ լավ ցուցանիշներ են արձանագրել եւ առաջ են անցել, ոչ թե մենք հետ ենք ընկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության 2022-ի համար հրապարակած զեկույցում  Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը նահանջել է երեք միավոր՝ 49-րդ տեղից բարձրանալով 46-րդ տեղ:

«Բոլոր դեպքերում սա սթափեցնող գնահատական է եւ մենք պետք է հաշվի առնենք, որ այս ուղղությամբ աշխատանք ունենք կատարելու: Ես գտնում եմ, որ մենք շատ նորմալ տեղում ենք գտնվում, բայց իհարկե, աշխատանքներ ունենք կատարելու»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանը 2018-ից հետո երկու տարի անընդմեջ կոռուպցիայի ընկալման համաթվում 7-ական միավորով թռիչք է ունեցել, 2021-ին մնացել է նույն տեղում, իսկ արդեն 2022-ին 3 միավորով հետընթաց է գրանցել:

Տպել
Ամենաշատ