News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը  երկիրը աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելու ցանկություն չունի։ Այնուամենայնիվ, ԵՄ առաքելության տեղակայումը սահմանին բխում էր նրա շահերից։ Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նրան, մասնավորապես, խնդրեցին մեկնաբանել նախօրեին Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից արված հայտարարությունը։ Խոսքը վերոնշյալ առաքելության մասին է։   

«Մենք տարբեր խողովակներով մեր գործընկերներին տեղեկացնում ենք մեր հարաբերությունների եւ այլ գործընկերների հետ այդ հարաբերությունների բնույթի մասին»,-ասաց Խանդանյանը։

Նրա խոսքով՝ դիտորդների տեղակայման անհրաժեշտությունն առաջացել է 2021-2022 թվականներին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։  

Նա նշեց, որ առաջին առաքելության եռամսյա գործունեությունը, իշխանությունների գնահատմամբ, կայունացնող ազդեցություն է ունեցել: «Դրա երկարաժամկետ տեղակայումը Հայաստանի տարածքում կարող է նպաստել խաղաղության մթնոլորտի ձեւավորմանը եւ անվտանգության լրացուցիչ երաշխիք դառնալ»,-նկատեց պատգամավորը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ