News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չնայած այն բանին, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ծայրահեղ լարված են,  միաժամանակ, այս երկու պետությունները շարունակում են  մնալ ռազմավարական գործընկերներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` նշելով, որ լարվածությունը չի հասել այն աստիճանի, որ հարաբերությունները դադարեն ռազմավարական լինելուց:

«Ուշադրություն դարձնելով այս հանգամանքին, ինչպես նաեւ հաշվի առնելով  Իրայելի եւ Ադրբեջանի սերտ հարաբերությունները, հարկ է նշել, որ Հայաստանը Իսրայելի հետ նոր մակարդակով հարաբերությունների հաստատման հիմքեր չունի:  Ավելին, չկան նախադրյալներ հուսալու, որ իսրայելա-թուրքական լարված հարաբերությունները կարող են նպաստել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-նշեց Մանոյանը:  Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իսրայելցի ժողովրդի պահանջն է, եւ վաղ թե ուշ Իսրայելը կճանաչի ցեղասպանությունը, սակայն դա չի լինի թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման հետեւանքով, այլ հենց Իսրայելի ցանկությամբ:

Նշենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Թել Ավիվը հրաժարվեց պաշտոնապես ներողություն խնդրել Թուրքիայից` «Ազատության տորմիղի» միջադեպից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ