News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ դեռ չի որոշել ստորագրել օրինագիծը, որը պարտավորեցնում է ամերիկյան վարչակազմին գաղտնազերծել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բոլոր նյութերը:

Հանրապետական սենատոր Ջոշ Հոուլիի նախաձեռնությունը  հաստատվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից եւ պետք է ստորագրվի Բայդենի կողմից: 

«Ես դեռ նման որոշում չեմ կայացրել»,-պատասխանել է նախագահը լրագրողների այն հարցին, թե կստորագրվի արդյոք օրինագիծը:

ԱՄՆ հատուկ ծառայություններն ասում են, որ միանշանակ կարծիքի չեն եկել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ եւ քննարկում են երկու վարկած՝ չինական լաբորատորիայից արտահոսք կամ կենդանուց մարդուն վարակի փոխանցում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Սենատից հետո հավանություն է տվել օրինագծին, որը վարչակազմից պահանջում է գաղտնազերծել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բոլոր հետախուզական տվյալները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ