News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Wildberries-ի պատվերների հանձնման մի քանի կետեր (ՊՀԿ) փակվել են անվտանգության նկատառումներով, դրանցից ապրանքները դուրս են բերվում, իսկ գնորդներն արդեն զգուշացվել են պատվերներն այլ կետեր տեղափոխելու մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերությունում։

Երեքշաբթի օրը ՊՀԿ-երի սեփականատերերն ու ներկայացուցիչները պաշարել են Մոսկվայում ընկերության գրասենյակը՝ աշխատանքային նոր պայմաններից, մասնավորապես՝ կոլեկտիվ պատասխանատվությունից եւ ապրանքների վերադարձի համար 100% տուգանքներից դժգոհ լինելու պատճառով: Լրատվամիջոցները հայտնել են նաեւ, որ գործադուլի շրջանակներում հանձնման կետերը կփակվեն։ Ընկերությունից գործակալությանը հայտնել են, որ «գործադուլների» եւ հանձնման կետերի փակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իրենք սովորականի պես շարունակում են իրենց աշխատանքը։

«Փակվել են մի քանի այդպիսի կետեր, որտեղից տանում ենք մեզ պատկանող ապրանքները եւ վաճառող-ձեռնարկատերեր, գնորդներին տեղեկացրել ենք իրենց պատվերները այլ կետեր տեղափոխելու մասին»,- հավելել են նրանք։

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը նախօրեին հայտարարել էր, որ Մոսկվայի մարզի դատախազությունը ստուգելու է Wildberries առցանց խանութի աշխատակիցների աշխատանքային իրավունքների խախտման մասին տեղեկատվությունը՝ լրատվամիջոցներում տեղադրված տեղեկատվության հետ կապված:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ