News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հնագույն գերեզմանատուն է հայտնաբերվել, որտեղ թաղման յուրատեսակ ծեսեր են անցկացվել, գրում է Phys.org-ը՝ Antiquity ամսագրին հղումով։

Հնագետները դա բացահայտել են Սագալասոսում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ։ Մ․թ․ա 333 թվականին այս քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հայտնաբերված արտեֆակտները թվագրվում են մեր դարաշրջանի 100-150 թվականներին:

Այն ժամանակվա հռոմեական գերեազմանատներից Սագալասոսում գտնվող գերեզմանոցը տարբերվում է դիակիզման եղանակով։ Դիակները տեղում այրել են։ Հետո դրանք թաղել են կրի ու աղյուսների շերտի տակ։ Գիտնականները մնացորդների կողքին նաեւ ծռված մեխեր են հայտնաբերել։

Փորձագետները կարծում են, որ Սագալասոսում թաղման յուրահատուկ ծեսեր են անցկացվել։ Հավանաբար, թաղողները, վախեցել են մահացածներից ինչ-որ պատիժ ստանալուց։ Ծռված մեխերը, օրինակ կարող էին դիտարկվել որպես «մոգական արգելք»․ դրանք տեղադրել են աճյունի շուրջ։

Հնարավոր է, որ կիրը օգտագործվել է ոչ միայն գեղագիտական ​​նկատառումներով, այլ մարդուն կամ նրա ոգին հողի մեջ պահելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ