News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորում այսօր՝ մարտի 17-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից, նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում մասնակցել են ռուսական կենտրոնի բացմանը:

Կենտրոնը բացվել է Յուրի Վորոբյովի աջակցությամբ: Սա Հայաստանում բացված 9-րդ մասնաճյուղն է: Կենտրոններում արտադպրոցական ուսումնական ծրագրով կրթվում են դպրոցականներն ու երիտասարդները, կա նաեւ գրադարանային ֆոնդ:

Յուրի Վորոբյովը կենտրոնին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հուշանվերը, նաեւ` իր գործունեությանը վերաբերող գիրք:

Ներկաներն ընդգծել են, որ հայ-ռուսական հումանիտար համագործակցության բնագավառում նման կենտրոնները եւս մեկ կամուրջ են երկկողմ կրթամշակութային կապերի ընդլայնման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ