News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եմենում հակամարտող կողմերը պատմական փոխանակման շրջանակներում պայմանավորվել են 887 ձերբակալվածների ազատ արձակման մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը։

«Եմենում հակամարտող կողմերը երկուշաբթի օրը պայմանավորվել են 887 գերիների պատմական փոխանակման շուրջ։ Բանակցություններն ավարտվել են այս երկուշաբթի»,- ասել է նա:

Գրունդբերգը հրաժարվել է նշել, թե յուրաքանչյուր կողմից քանի բանտարկյալ է ներառված այս համաձայնագրում: Ավելի վաղ հութիների կողմից ստեղծված ռազմագերիների հարցերով ազգային կոմիտեի ղեկավար Աբդել Քադիր ալ-Մուրթադան ասել էր, որ բանտարկյալների հետ կապված դոսյեի շուրջ բանակցություններն ավարտվել են, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հակառակ կողմի 181 գերիների հետ 706 հութիների փոխանակման շուրջ։ 2015 թվականից Եմենում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում հութիների կողմի ուժերի եւ երկրի կառավարության բանակի միջեւ, որին աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ